Միլիոնից մեկը. ԱՄՆ-ում միաբջիջ եռյակ է ծնվել առանց արհեստական բեղմնավորման

12 հունվարի, 2015  23:41

30-ամյա ամերիկուհի Ջոդի Քինսին միաբջիջ եռյակ տղաներ է ծննդաբերել։ Այս դեպքն առանց արհեստական բեղմնավորման միլիոնից մեկ անգամ է հանդիպում։ Տղաներն առողջ են եւ շուտով դուրս կգրվեն կլինիկայից, որոնց տանն սպասում է 6-ամյա ավագ եղբայրը։

Երբ ընտանիքն իմացել է զարմանահրաշ հղիության մասին, բոլորը զարմացել են, բացի ընտանիքի հորից՝ 29-ամյա Ջեյս Քինսիից։ Վերջինս սպասում էր միանգամից մի քանի երեխայի ծննդին, քանի որ իր հայրը երկվորյակ է եղել։

Ինչպես հաղորդում է The Daily Mail- ը՝ հղում կատարելով Kurl-ին, եղբայրներից Քեյդն արդեն անցել է ինտենսիվ թերապիայի կուրսը եւ շուտով կմիանա Յանին եւ Միլոյին։

Բժիշկ Դամրոնի խոսքով հղիությունը լավ է ընթացել, չնայած եռյակ ունենալն ընդհանուր առմամբ շատ բարդ է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում