Երիտասարդ ռեփերը հոսպիտալացվել է ակնախնձորների դաջվածքների պատճառով (ֆոտո)

15 հունվարի, 2015  19:02

Բրուքլինից երիտասարդ ռեփերը հոսպիտալացվել է ակնախնձորների շուրջ սեւ դաջվածք անելուց հետո։

Իրեն Մեյս անվանող ռեփերը, գուցե գնացել է ռեփեր Ալկալինի հետքերով, ով ոչ վաղ անցյալում նույնպես սեւ է «ներկել» իր աչքերը մյուսներից տարբերվելու համար: Պրոցեդուրայից հետո Ալկալինի մոտ լուրջ խնդիրներ չեն ծագել, սակայն Մեյսն աջ աչքի խնդիրներով հիվանդանոց է ընկել:

Աչքերի «դաջվածքների» պրոցեդուրան բավականին վտանգավոր է. աչքերի սպիտակուցի մեջ հատուկ ներկ է ներարկվում, ինչը կարող է հանգեցնել տեսողական սրության կորստի եւ նույնիսկ կուրության: Քանի դեռ այս տեխնիկան նոր է, դրա պատճառով առաջացող բոլոր խնդիրները դեռ անհայտ են, ուստի որոշ նահանգներում աչքերի դաջվածքներն արգելել են:

Սակայն, ռեփերին կարծես թե հաջողվել է խուսափել կուրությունից: Ֆեյսբուքյան իր էջում նա գրառում է կատարել, որ իրեն ավելի լավ է զգում, չնայած դեռ երկու շաբաթ եւս ստիպված կլինի դեղեր ընդունել:

Այս նկարներում պատկերված է Ալկալինը, ում փորձել է նմանակել ռեփեր Մեյսը:

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում