Զվարճալի դեպք վեներոլոգի պրակտիկայից

25 հունվարի, 2015  13:27

Ցանկացած բժիշկ ժամանակ առ ժամանակ իր պրակտիկայում հետաքրքիր եւ երբեմն ծիծաղաշարժ դեպքերի է առնչվում։

Հենց այդպիսի դեպքի մասին NEWS.am Medicine-ի թղթակցին մաշկաբան-վեներոլոգ Հովհհաննես Հովհաննիսյանն է պատմել։

Բժշկի հերթափոխության ժամանակ բժշկի մոտ երիտասարդ տղամարդ է եկել, որի մոտ  սովորաբար սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների ախտանշաններ են եղել։ Բժիշկը հիվանդին ասել է, որ նա պետք է անալիզներ հանձնի, քանի որ նրա մոտ ամենայն հավանականությամբ սեռավարակ է։

-Անհնար է,-բացականչել է տղամարդը,-ես միշտ պաշտպանվում եմ։

Բժիշկը մտածմունքի մեջ է ընկել, իսկ հետո հիշելով, որ ոմանք «պաշտպանություն» ասելով ընդհատված սեռական ակտն ի նկատի ունեն, ճշտել է, թե հատկապես ինչպես է հիվանդը պաշտպանվել եւ արդյոք նա իսկապես պահպանակ է օգտագործում։

-Իհարկե, անգամ ոչ թե մեկը, այլ երկուսը,- ինքնավստահ ժպիտով պատասխանել է տղամարդը։

-Սակայն երկու պահպանակի օգտագործման դեպքում դրանց պատռվելու հավանականությունը զգալիորեն մեծանում է,-բացատրել է բժիշկը։-Մարդը կարող է եւ չնկատել պահպանակների վրա փոքրիկ վնասվածքը, որոնց միջոցով վարակը կարող է ներթափանցել։

-Այդ հարցն էլ եմ լուծել,-պնդել է հիվանդը։

Ոգեւորված բժիշկը հետաքրքրվել է, թե հատկապես ինչպես է նա այդ հարցը լուծել։ Պարզվել է, որ հիվանդը երկրորդ պահպանակի վրա կծու կարմիր պղպեղ է լցրել։ Այսպես, եթե պատռվեր արտաքին պահպանակը, զուգընկերուհին այրոց կզգար, իսկ եթե պատռվեր ներքինը, դա անմիջապես   հիվանդը կզգար։

-Իսկ սեռական ակտից հետո,-շարունակել է հիվանդը,-ես առնանդամս սպիրտով մի լավ մաքրում եմ։

 Հանելուկը լուծվել է, եւ ամեն ինչ պարզ դարձել. հիվանդը ոչ մի սեռական վարակ էլ չի ունեցել, նրա մոտ... այրվածքներ են եղել։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում