Ընկույզը կանխարգելում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը

18 նոյեմբերի, 2013  20:44

Ընկույզի օգտակարությանը վերաբերվող նոր հետազոտության մեջ Հարվարդի համալսարանի գիտնականները հաղորդում են, որ նուշի, կեշյուի եւ  այլ ընկուզեղենի օգտագործումը զգալիորեն նվազեցնում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ռիսկը:

Ինտերնետում եւ the British Journal of Cancer հրատարակված-ում հրապարակված հետազոտությունը ուսումնասիրում է  ընկույզի օգտագործման եւ ենթաստամոքսային գեղձի քաղկեցի միջեւ կապը 75680 կանանց շրջանում:

Արդյունքները ցույց տվեցին, որ կանայք, ովքեր գոնե շաբաթը երկու անգամ  մեկ ունցիա ընկույզ էին ուտում՝ նուշ, բրազիլական ընկույզ, կեշյու, պնդուկ, ֆստա եւ հունական ընկույզ, ավելի քիչ են հակված ունեն ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի, ի տարբերություն նրանց, ովքեր այն չեն ուտում:

«Ռիսկի այս նվազումը կախված չի ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի արդեն հաստատված կամ ենթադրյալ ռիսկի գործոնների հետ, ինչպիսիք են ՝ տարիքը, քաշը, ճարպակալումը,  ֆիզիկական ակտիվությունը, ծխելը, շաքարախտը եւ դիետաները»,- հայտարարեց Բրայհեմի Կանանց հոսպիտալի առաջատար հետազոտող, դոկտոր Յինգ Բաոն:

Հետազոտությունը նաեւ ցույց տվեց, որ կանայք, ովքեր իրենց սննդակարգում ընկույզ են ընդգրկում, ավելի նիհար են՝ ի տարբերություն այն չուտողների: Հայտնի է նաեւ,որ ընկույզները օգտակար, սննդարար նյութեր են պարունակում՝ վիտամիններ եւ հանքային աղեր, որոնք օգնում են մտավոր աշխատանքին եւ նվազեցնում են շաքարախտի ռիսկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում