✕

Նոր դեղը երկարացնում է կյանքը լեյկոզի դեպքում

11 հունվարի, 2014  21:17

Դեղերի նոր համակցումը կարող է երկարացնել կյանքի տեւողությունը սպիտակարյունության որոշ դեպքերում, ասվում է the New England Journal of Medicine օնլայն ամսագրում հրապարակված նոր հետազտության մեջ:

Գերմանացի գիտնականների գլխավորությամբ իրականացված  հետազոտությանը մասնակցություն են ունեցել  քրոնիկ լիմֆոլեյկոզ (ՔԼԼ) ախտորոշումով գրեթե  800  տարեց մարդ (միջին տարիքը 73): ՔԼԼ-ը քաղցկեղ է արյան եւ ոսկրածուծի ՝ ոսկրերի ներսում գտնվող հյուսվածքի, որտեղ  տեղի է ունենում արյան բջիջների գոյացում:

Հետազոտության մասնակիցները, որոնցից ոչ մեկ մինչեւ հետազոտությունը բուժում չէր ստացել, բաժանվել են երեք խմբի , հաղորդում է Newsmax Health-ը:

Առաջին խումբը ստացել է  քլորամբուցիլ անունով ներքին ընդունման դեղամիջոց (հայտնի նաեւ Leukeran առեւտրային անունով)՝ ՔԼԼ-ով հիվանդ տարեց մարդկանց  ստանդարտ քիմիոթերապեւտիկ դեղամիջոց:

Երկրորդ խումբը ստացել է  քլորամբուցիլ գումարած ռիտուքսիմաբ (Rituxan) անվանումով դեղամիջոց: Այս դեղամիջոցը,այլ քիմիոթեապեւտիկ միջոցների հետ համակցված,ավելի քան տասը տարի հաջողությամբ օգտագործվում է ՔԼԼ-ով երիտասարդ հիվանդների բուժման ժամանակ, ասել է փորձագետը:

Երրորդ խումբը ստացել է քլորամբուցիլ գումարած  «օբինուտուզումաբ» (obinutuzumab) անվանումով նոր հակամարմիններից ստացված թանկարժեք դեղամիջոց: Ռիտուկսիմաբը եւ  օբինուտուզումաբը ներմուծվել են ներերակային:

Հետազոտողները, ում աշխատանքը հովանավորել են Ռիտուքսիմաբ եւ  Օբինուտուզումաբ արտադրողները, հաղորդում են, որ Օբինուտուզումաբ- քլորամբուցիլ համակցումը ավելի լավ արդյունք է տվել ՔԼԼ-ով տարեց հիվանդների բուժման ժամանակ, քան բուժման մյուս երկու տարբերակները:

Օբինուտուզումաբի առավել տարածված կողմնակի ազդեցություններն են ՝ ինֆուզիոն ռեակցիան, արյան բջիջների ցածր քանակությունը,  տենդը, հազը եւ հենաշարժիչ համակարգի խանգարումները:

Դեղամիջոցը էժաններից չէ, վերջինիս վեց ամսյա բուժման կուրսն արժե մոտավորապես  $41 300:

Տեքսասի համալսարանի սպիտակարյունության ամբիոնի պրոֆեսոր, Anderson Cancer Center ուռուցքաբանական կետնրոնի բժիշկ Ուիլյամ Վիերդուն ասել է, որ տարեց հիվանդները մեծ դժվարությամբ են տանում ռիտուկսիմաբով ինտեսնիվ քիմիոթերապիան:

«Մենք վաղուց ենք ցանկացել այնպիսի բուժում գտնել, որը կլինի արդյունավետ եւ լավ տանելի ծեր հիվանդների կողմից»,- ասաց Վիերդուն, ով ներգրավված չի եղել նոր հետազության մեջ,- «ՔԼԼ-ով տարեց հիվանդների բուժման դասական սխեման երկար տարիներ օգտագործվող քլորմաբուցիլով քիմիոթերապիան էր»:

«Նաեւ գրանցվել է ընդհանուր ապրելիության աճ  Օբինուտուզումաբ- քլորամբուցիլ համակցված բուժում ստացած հիվանդների շրջանում, ի տարբերություն միայն քլորամբուցիլ ստացածների», - ասել է Վիերդուն:

Սպիտակարույնությունն ախտահարում է ինչպես կանանց , այնպես էլ տղամարդկանց, եւ նրա պատճառն անհայտ է: 2013 թվականին, համաձայն քաղցկեղի ամերիկյան ասոցացիայի տվյալների, ԱՄՆ-ում գրանցվել է ՔԼԼ-ի մոտ 16 000 նոր դեպք:  ԱՄՆ-ի Քաղցկեղի ազգային իստիտուտի վիճակագրության համաձայն, ՔԼԼ-ով հիվանդների հնգամյա ապրելությունը կազմել է մոտ  83%:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում