Հայաստանում արյունաբանության եւ ցողունային բջիջների փոխպատվաստման վերաբերյալ դասընթաց է անցկացվելու

27 հունվարի, 2015  14:50

Մարտի 27-29 Երեւանում առաջին անգամ տեղի է ունենալու «EHA-ESH 36th Tutorial on Stem Cell Transplantation: Implications and Indications» դասընթացը, որի կազմակերպիչներն են Եվրոպայի արյունաբանական ասոցիացիան եւ Հայկական արյունաբանական ասոցիացիան:

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին Արյունաբանական ասոցիացիայի պատասպանատու քարտուղար, բժշկական գիտությունների թեկնածու Երվանդ Հակոբյանն է պատմել, հայ մասնագետների հետ համատեղ դասընթացին մասնակցելու է մոտ 100 արտասահմանցի մասնագետ, որոնց թվում են այնպիսի անվանի բժիշկներ, ինչպիսիք են Եվրոպայի արյունաբանական ասոցիացիայի նախկին նախագահ Ռոբին Ֆոան եւ պրոմիոլեցիտար լեյկոզների առաջատար մասնագետ Ֆրանչեսկո Լո-Կոկոն:

Դասընթացի մասնակիցները հանդես են գալու արյունաբանության բոլոր որոլտներին վերաբերվող դասախոսություններով, ներկայացնելու են արյունաբանական մի շարք հիվանդությունների բուժման նորգայույն մոտեցումները եւ իրենց պրակտիկայից վերցված իրական դեպքեր: Մեծ ուշադրություն է դարձվելու ցողունային բջիջների փոխպատվաստման կիրառմանը արյունաբանության ոլորտում, որն այսօր ողջ աշխարհում շատ արդիական է:

Երվանդ Հակոբյանի խոսքով՝ դասընթացը հայ եւ եվրոպական մասնագետներին հնարավորություն կնձեռի փորձով եւ գիտելիքներով փոխանակվել, նոր կապեր եւ համագործակցության հեռանկարներ հաստատել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում