McDonald's դիետա. Ոսուցիչը նիհարել է 37 ֆունտով

11 հունվարի, 2014  22:54

Բնագիտության ուսւոցիչը Այովայից նիհարել է 37 ֆունտով եւ 79 միավորով կրճատել է խոլեստերինի մակարդակը շնորհիվ McDonald's դիետայի, որին ինքը հետեւում էր 90 օր:

«Ֆաստ-ֆուդը կարող է առողջ սննդի մաս լինել»,-  CBS News –ին ասաց դիետոլոգ եւ քաշի վերահսկման NYU Langone ծրագրի դասախոս Դեսպինա Հայդը,- վերահսկեք կալորիաների մակարդակը, եւ այն կարող եք ընդհանուր սննդակարգի մեջ մտցնել»:

Բնագիտության դասախոս Ջոն Ցիսնան ասում է, որ ինքը քաշի կորստի ծրագիրը սկսել է իր երեք ուսանողների հետ: Նրանց նպատակն է եղել օգտագործել գիտական մեթոդը դիետայի եւ ֆիզիկական վարժությունների սխեմա մշակելու համար, որին կկարողանա հետեւել ցանկացած ամերիկացի:

Փորձի սկզբում  Ցիսնան կշռում էր 280  ֆունտ: «Երբ այդ որոշումն ընդունեցի, ես Տիտանիկից մի քիչ էի փոքր»,- ասել է նա CBS News-ին:

Ցիսնան նաղընտրել է ֆաստֆուդի ռեստորան, քանի որ ԱՄՆ-ում շատ մարդիկ սնվում են հենց այդ ռեստորաններում: Տեղի McDonald's-ի տնօրենը առաջարկել է Ցիսնային անվճար սնունդ:

Նրա ուսանողները ծրագրավորել են 90 օրերի ընթացքում երեքանգամյա սնունդ  2000 կալորիա օրական սահմանափակումով: Նրանք ջանք են գործադրել հետեւելու համար ածխաջրերի, սպիտաուցների, ճարպերի եւ խոլեստերինի խորհուրդ տրվող չափաքանակներին: Ցիսնային թույլատրվել է ուտել ճաշացանկի բոլոր ուտեստները, նույնիսկ Բիգ Մակ եւ կարտոֆիլ ֆրի, ինչը հավասակշռվում էր ավելի սննդարար նյութերով եւ սննդի մյուս ընդունումների ժամանակ  ավելի թեթեւ սննդով:

Ցիսնան իր օրակարգին ավելացրել է նաեւ ֆիզիկական վարժություններ, նա քայլել է շաբաթը չորսից-հինգ անգամ, օրական  45 րոպե: «Ոչ բոլորը կարող են ծանրություն բարձրացնել, ոչ բոլորը կարող են վազել, բայց բոլորը կարող են քայլել»,- ասաց նա:

Քանի որ նա հետեւել է օրական 2000 կալորիա սահմանափակմանը, Ցիսնան ենթդրում էր, որ կնիհարի, բայց նա չէր սպասում , որ բարելավումներ կլինեն նաեւ առողջական այլ ոլորտներում, այդ թվում կբարելավվի խոլեստերինի մակարդակը:

Այնուամենայնիվ Հայդը նախազգուշացնում է, որ մեծ քանակությամբ ֆաստ-ֆուդը նախկինի պես այդքան էլ լավ միտք չէ:

Ցիսնան այնքան ուրախ է եղել McDonald's –ի դիետայի շնորհիվ ձեռք բերած առաջընթացքով, որ որոշել է այն շարունակել եւս 90 օր: Նա ավելացրել է վազք, ծանրության բարձրացում եւ բասկետբոլ: Առաջին 90-օրյա ժամանակահատվածի ավարտից երկուսուկես շաբաթ անց նա արդեն կորցրել է 8 ֆունտ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում