Տարիքը սեքսին չի խանգարում. հետազոտություն

29 հունվարի, 2015  23:49

70-ն անց մարդկանց մեկ երրորդը շարունակում է ակտիվ սեռական կյանք վարել, ցույց է տվել ավելի քան 7000 մարդու շրջանում իրականացված մեծածավալ հետազոտությունը: Պարզվել է՝ այդ տարիքային խմբում տղամարդկանց 54%, իսկ կանանց 31%-ը սեքսով են զբաղվել: Իսկ մեկ երրորդն ամիսը գոնե երկու անգամ սեռական հարաբերություն է ունեցել:

Հետազոտության ղեկավար, Մանչեսթերի հասարակական գիտությունների դպրոցի բժիշկ Դեյվիդ Լին նշում է, որ հարցումն անցկացվել է միայն 80-ն անց մարդկանց շրջանում: Պարզվել է, որ տարածված կարծիքն այն մասին, որ օր ծերությամբ մարդիկ սեքս չեն ունենում,  պարզապես կարծրատիպ է:

Ընդհանրապես հնարավոր չէ ինչ-որ ստանդարտների մասին խոսել, գրում է Daily Mail-ը:

Տարեց կանանց մոտ ավելի հաճախ սեռական ցանկությունն է խնդիր եղել (հարցվածների 32%-ը սեռական ցանկություն չի ունեցել): 27%-ը դժվարությամբ է հեշտանքի հասել: Տղամարդկանց մոտ, որպես կանոն, հիմնական շեղումը էրեկցիայի դիսֆունկցիան է եղել (39%): Ընդհանուր առմամբ, տղամարդկանց իրենց սեռական կյանքն ավելի շատ է հուզել, քան կանանց: Եվ որքան տարիքով է տղամարդը, այնքան շատ է անհանգստությունը: Կանանց մոտ անբավարարվածությունը նվազել է տարիքին զուգընթաց:

Հետազոտողներին զարմացրել են մեծ տարիքում զուգընկերոջ հանդեպ պահպանված զգացմունքները: Տղամարդկանց 31% եւ կանանց 20%-ը հաճախ են համբուրվել եւ պետինգով զբաղվել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում