• Latest news▼

Եվս մեկ պատճառ սուրճ խմելու համար

12 հունվարի, 2014  20:31

Մոռացեք այն ամենն, ինչ լսել ենք այն մասին, թե սուրճը ջրազրկում է:  Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ այն ջրազրկում է ոչ ավել, քան ջուրը:

ԱՄՆ-ի Բիրմինհեմի համալսարանի գիտնականները 50  առողջ տղամարդուց կազմված խմբում հետազոտություն են իրականացրել: Նրանցից կեսին երեք օր շարունակ տվել են չորս բաժակ սուրճ:  Երկրոդ խումբը  դրա փոխարեն խմել է չորս բաժակ ջուր: Երկու խմբում էլ  հետեւել  են վերահսկվող դիետայի, բայց չեն արել ֆիզիկական վարժություններ, քայլքից բացի: 10 օր անց երկու խմբերը փոխվել են տեղերով:

Օրգանիզմում հեղուկի մակարդակի ստուգմանն ուղղված թեստի իրականցումից հետո, հետազոտողները ոչ մի տարբերություն չեն գտել այդ երկու խմբերի միջեւ:

Բայց կիրառելի է արդյո՞ք դա կանանց դեպքում: Հետազոտողները վստահ չեն, քանի որ կանանց արյան հորմոնները կարող են այլ կերպ ազդել արդյունքների վրա:

Եւս մեկ պատճառ՝ առավոտյան սուրճը սիրելու համար: 2012 թվականին իրականացված հետազոտության մեջ , ԱՄՆ-ի քաղցկեղի Ազգային ինստիտուտի գիտնականները հաստատել են, որ  կոֆեինով կամ առանց կոֆեինի սուրճ խմող մեծ մարդիկ ավելի երկար են ապրել, քան ընդհանրապես սուրճ չխմողները:

2012 թվականի անկախ հետազոտության ժամանակ  Գերմանիայի Ռուրի համալսարանի գիտնականները բացահայտել են, որ սուրճն օգնում է ջնջել բացասականը եւ ուշադրությունը կենտրոնացնել  դրականի վրա: 2011 թվականին իրականացված հետազոտությունը նույնպես ցույց է տվել, որ օրական երկու եւ ավելի բաժակ սուրճ խմող կանայք ավելի քիչ հավանականություն են ունեցել դեպրեսիայի մեջ ընկնելու:

Չնայած պարզ չէ, թե ինչպես է դա տեղի ունենում, հետազոտողներն ասում են, որ դա կարող է կապված լինել կոֆեինի՝ գլխուղեղի քիմիական կազմի վրա ազդեցության հետ: Archives of Internal Medicine-ում հրապարակված եզրակացությունները ստացվել են ավելի քան 50000 ամերիկացի կնոջ հետազոտության արդյունքում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Read also
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll