• Latest news

Ինչպե՞ս խնամել տարբեր տեսակի մաշկերը. կոսմետոլոգի խորհուրդները

14 փետրվարի, 2015  13:17

Ի՞նչ  պետք է անել առողջ եւ գեղեցիկ մաշկ ունենալու համար, եւ ամեն օր ինչպե՞ս պետք է խնամել մաշկը: NEWS.am Medicine-ն այս հարցերի պատասխանը ճշտեց  բժիշկ-կոսմետոլոգ, մաշկաբան Լիլիթ Հարությունյանից:

Մեր զրուցակիցը նշեց, որ նախեւառաջ պետք է պարզել մաշկի տեսակը, հետո նոր մտածել խնամքի միջոցների ընտրության մասին: Մասնագետների մեծ մասը տարբերակում է մաշկի 4 տեսակ՝ չոր, զգայուն, յուղոտ եւ խնդրահարույց: Յուրաքանչյուր տեսակ պահանջում է առանձին խնամք, հատկապես  ձմռան ամիսներին:

Յուղոտ մաշկ

Մասնագետի խոսքով՝ յուղոտ մաշկն անհրաժեշտ է մաքրել օրական երկու անգամ: Սնուցող քսուքները յուղոտ մաշկի դեպքում, որպես կանոն, հակացուցված են, իսկ ահա խոնավեցնող քսուքները չեն խանգարի, պարզապես պետք է ճիշտ խոնավեցնող միջոց ընտրել:

Չոր մաշկ

Չոր մաշկը սովորաբար ավելի գեղեցիկ եւ խնամված է երեւում, քան յուղոտը, սակայն այս տեսակի մաշկի գլխավոր խնդիրն այն է, որ  այն շուտ եւ արագ է կնճռոտվում: Մասնագետը խորհուրդ է տալիս կնճիռներից խուսափելու համար ամեն օր խոնավեցնել  մաշկը եւ սնուցել, իսկ մաքրել անհրաժեշտ է սպիրտ չպարունակող խնամքի միջոցներով՝ տոնիկ, լոսյոն, գել:

Զգայուն մաշկ

Զգայուն մաշկ ունեցող մարդիկ եւս ցանկալի է, որ մոռանան  սպիրտ պարունակող խնամքի միջոցների մասին եւ օգտագործեն այնպիսի խոնավեցնող քսուքներ, որոնք հարուստ են մաշկի մեջ ներծծվելու ունակ վիտամիններով (մասնավորապես E եւ D)

Խնդրահարույց մաշկ

Այս տեսակի մաշկը, ինչպես որ ենթադրվում է, ամբողջովին այլ խնամք է պահանջում: Նման մաշկ ունեցող մարդիկ նախեւառաջ պետք է պարզեն խնդիրների պատճառը՝ հորմոնալ անհավասարակշռություն, աղիների գործունեության խանգարում եւ այն, հետո նոր մտածեն բուժման (կոսմետոլոգիական կամ դեղամիջոցային) եւ խնամքի միջոց ընտրելու մասին:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll