Կանաչ թեյը պաշարում է ճնշման դեղերի ազդեցությունը

15 հունվարի, 2014  19:55

Հակաօքսիդատների մեծ պարունակությամբ կանաչ թեյը հայտնի է առոջության համար իր բազմաթիվ առավելություններով, բայց այս ըմպելիքը խորհուրդ չի տրվում օգտագործել որոշ դեղամիջոցների հետ համատեղ:

Համաձայն BBC News-ի, Ճապոնացի հետազոտողները բացահայտել են, որ կանաչ թեյը պաշարում է  բարձր զարկերակային ճնշման դեմ կիրառվող նադոլոլի  ազդեցությունը, հաղորդում է Fox News-ը։

Հետազոտողները բացահայտել են, որ նադոլոլի զարկերակային ճնշում իջեցնելու ունակությունը նվազել է այն բանից հետո, երբ կամավորները կանաչ թեյ են խմել: Հետագա հետազոտությունները ցույց են տվել, որ կանաչ թեյը պաշարել է  մարդու աղիներում դեղամիջոցի փոխադրումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում