Բարձր զարկերակային ճնշումը դեռ չի նշանակում, որ պետք է ամբողջ կյանքում դեղեր խմել: Կան բնական մեթոդներ, որոնք ունակ են նվազեցնել զարկերակային ճնշումը ՝ խուսափելու համար դեղերի կողմնակի ազդեցություններից, ասում է ԱՄՆ-ի լավագույն սրտաբաններից մեկը, բժշկական գիտությունների դոկտոր Չոնսի Քրանդալլը:
«Երեք ամերիկացիներից մեկը բարձր զարկերակային ճնշում ունի,- ասում է բժիշկ Քրանդալլը: Դա նշանակում է, որ նրանք սրտի կաթվածի, ինսուլտի կամ սրտային անբավարարության շատ բարձր ռիսկի խմբում են»:
«Հետազոտության ժամանակ իմ զարկերակային ճնշման ցուցանիշները նորմայի մեջ էին կամ թեթեւակի բարձր: Ես բոլոր հիմքերն ունեի կասկածելու, որ իմ լարված աշխատանքային օրերին իմ զարկերակային ճնշումը նորմալ չի եղել: Այնուամենայնիվ, ես դրան լուրջ չէի վերաբերվում, քանի դեռ չէի հայտնվել հիվանդանոցում սրտի կաթվածի առաջացման լուրջ վտանգի պատճառով» , - ասել է Փալմ-Բիչի սիրտ-անոթային կանխարգելիչ կլինիկայի բժիշկ Քրանդալլը, հաղորդում է Newsmax Healthy-ը։
Վերջին նորմատիվների համաձայն, զարկերակային ճնշման դեմ դեղամիջոցները չեն նշանակվում 30 – 59 տարեկան մարդկանց, եթե նրանց ճնշումը ցածր է 140/90 կամ 150/90-ից:
«Որոշ մարդիկ իրոք պետք է ճնշման դեմ դեղամիջոցներ ընդունեն: Բայց շատ մեթոդներ կան՝ այդ անհրաժեշտության առաջացումը կանխելու եւ վիճակը թեթեւացնելու համար»,- ասել է բժիշկը:
Առաջատար սրտաբան բժիշկ Մեթյու Բուդոնը խորհուրդ է տալիս օգտագործել սխտորի թուրմ: «Սա զարկերակային ճնշումն իջեցնելու ամենաարդյունավետ եւ գիտականորեն հիմնավորված մեթոդն է, նույնքան արդյունավետ, որքան դեղերը»,- ասում է նա: «Սխտորի թուրմն օգնում է թուլացնել արյունատար անոթները եւ մեծացնում է արյան հոսքը»:
Ահա հինգ լրացուցիչ բնական մեթոդ, որոնք բժիշկ Քրանդալլը խորհուրդ է տալիս զարկերակային ճնշումն իջեցնելու համար:
1. Օրական 300-500 միլիգրամ մագնեզիում խմեք: Մագնեզիումը կարեւոր հանքային աղ է, որն օգնում է ամուր ոսկրեր ունենալ, բայց այն օգնում է նաեւ նվազեցնել զարկերակային ճնշումը եւ կարող է կարգավորել անկանոն սրտի աշխատանքը:
2. Վարժություններ: Օրական մեկ ժամյա զբոսանքները կօգնեն նվազեցնել զարկերակային ճնշումը: Եթե դուք ուզում եք, կարող եք կիսել այդ մեկ ժամը, բայց եթե դուք ամեն-ինչ միանգամից եք անում, դուք օգնում եք ձեր օրգանիզմին սիրտը սնուցող արյան հոսքի լրացուցիչ ուղիներ ստեղծել:
3. Նիհարել: Եթե դուք իդեալական քաշ ունենաք, կխուսափեք զարկերակային ճնշման եւ խոլեստերինի իջեցման համար դեղամիջոցներից: 10 ֆունտի կորուստը նշանակում է հրաժարվել զարկերակային ճնշման դեմ դեղամիջոցներից մեկից:
4. Սթրեսի նվազեցում: Երբ դուք սթրես եք տանում, ձեր օրգանիզմն արտադրում է անառողջ հորմոններ, ինչպիսիք են ադրենալինը եւ կորտիզոլը, որոնք կարող են զարկերակային ճնշման բարձրացման հանգեցնել: Ժամանակ անցկացրեք ձեր ընկերների հետ, եկեղեցի գնացեք, մեդիտացիա արեք, խաղացեք տնային կենդանիների հետ:
5. Մեկ ժամ ավել քնեք: Հետազոտությունը ցույց է տվել, որ քիչ քնելը ոչ միայն նպաստում է զարկերակային ճնշամն բարձրացմանը, այլեւ կարող է օրգանիզմը կայուն դարձնել գերճնշամ դեմ դեղամիջոցների հանդեպ, ինչը նշանակում է, որ դեղն այլեւս չի ազդելու:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում