Մարտի 9-ից Երեւանում կմեկնարկի «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիան

2 մարտի, 2015  16:49

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ կանանց մեկամսյակի շրջանակում մարտի 9-ից մայրաքաղաքում կմեկնարկի ավանդաբար անցկացվող «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիան:

Քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ բարեգործական ակցիայի շրջանակում կմատուցվեն գինեկոլոգիական, ակնաբուժական ծառայություններ, վահանաձեւ գեղձի ուլտրաձայնային հետազոտություն, համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտություն, անհրաժեշտության դեպքում կկատարվեն նաեւ վիրահատական միջամտություններ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում