Հյուսիսային Կարոլինայի Դուրհեմի համալսարանի բժշկական կենտրոնի բժիշկները հաղորդում են իննամյա երեխայի մասին, ում կուրացած բերել են հիվանդանոց ձեռքի լազերով խաղալուց հետո:
Բարձր հզորության լազերի ճառագայթն անցել է երեխայի բբի միջով եւ ճեղքել աչքի հետին հատվածում գտնվող արյունատար անոթները:
Բարձր հզորության լազերը պատրաստված է եղել տնային կինոթատրոնի պրոյեկտորից եւ գննել է ինտերնետի միջոցով, տեղեկացնում է Fox News-ը։
3a լազերների դասին պատկանում են շնորհանդեսների ժամանակ օգտագործվող լազերային ցուցափայտերը: Այս լազերների հզորությունը սահմանափակվում է 5 միլիվատտով (մՎ), համաձայն ազգային նորմերի: 4-րդ դասի լազերներն օգտագործվում են բժշկության մեջ կամ արտադրությունում եւ իրենցից անմիջական վտանգ են ներկայացնում: Տղային կուրացրած լազերը պատկանում է 4-րդ դասին, եւ 1,250 մՎ հզորություն ունի:
Տղայի տեսողությունը կվերականգնվի երկու ամսից, JAMA Ophthalmology –ին հաղորդել են զեկույցի հեղինականերից՝ Սինտիա Տոտը եւ նրա գործընկերները: Բայց մյուս հիվանդների բախտն այդպես չի բերում , ասել է Տոտը:
Վերջին մի քանի ամիսների ընթացքում հրապարակվել են լազերով աչքի վնասվածքների այլ դեպքերի մասին զեկույցներ, ասել է Տոտը: Դեպքերից մեկի ժամանակ լազերի ճառագայթը ծակել է մարդու աչքի հետին մասը։
Լազերի հետ աշխատող մարդիկ պետք է ակնոցներ կրեն: Տոտն ասել է , որ շատ կարեւոր է, որպեսզի ծնողներն արգելեն երեխաներին խաղալ ցանկացած տիպի լազերներով:
«Նույնիսկ այսպես կոչված անվտանգ մակարդակը կարող է վտանգավոր լինել», ասել է նա, ավելացնելով, որ մարդիկ, ովքեր կարծում են, որ վնասվածք են ստացել, պետք է բժշկի դիմեն:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում