Որոշ սննդամթերքներ կարող են ազդել Ձեր արյան վրա՝ բարձրացնելով կամ իջեցնելով դրա մակարդելիությունը եւ ավելի խիտ կամ, ընդհակառակը, ավելի ջրիկ դարձնելով:
NEWS.am Medicine-ի խմբագրությունը Ձեր ուշադրությանն է ներկայացնում արյան մակարդելիությունը բարձրացնող սննդամթերքների ցանկը: Այս մթերքները կարող են օգտակար լինել այն մարդկանց, որոնց արյունը շատ դանդաղ է մակարդվում, ինչի պատճառով արյունահոսություններն ավելի հաճախ են տեղի ունենում կամ ավելի երկար են տեւում: Իսկ ահա խիտ արյուն ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում սահմանափակել այս մթերքների օգտագործումը:
Արյան մակարդելիությունը բարձրացնում են հետեւյալ մթերքները.
1. Կենդանական ծագման ճարպեր՝ կարագ, սալ, ինչպես նաեւ կարմիր միս
2. «Փորոտիք»՝ լյարդ, երիկամներ, սիրտ եւ այլն
3. Հնդկացորենի ապուր
4. Որոշ տեսակների բանջարեղեն՝ կարմիր կաղամբ, կարմիր բիբար, ճակնդեղ, շաղգամ,
5. Որոշ մրգեր՝ բանան եւ մանգո
6. Լոբազգիներ: սոյա, լոբի, սիսեռ, ոսպ
7. Կանաչի ու համեմունքներ՝ ռեհան, սամիթ, մաղադանոս, գինձ
8. Ընկուզեղեն
9. Սպիտակ հաց եւ ցանկացած քաղցր սնունդ (գազավորված ըմպելիքները ներառյալ)
10. Աղ (աղը նաեւ դանդաղեցնում է հեղուկի դուրսբերումը օրգանիզմից)
Հիշեցնենք, որ եթե Դուք երկարատեւ արյունահոսություններ եք ունենում, արյան մակարդելիությունը վերահսկել միայն սննդակարգի միջոցով ճիշտ չէ, անհրաժեշտ է նաեւ դիմել բժշկի:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում