Prilosec, Nexium եւ Pepcid տիպի անտացիդները նշանակվում են այրոցքը նվազեցնելու, ինչպես նաեւ ստամոքսի խոցի եւ գաստրոէզոֆագիալ ռեֆլյուքսային հիվանդության դեմ: Բայց նոր հետազոտությունները այս անտացիդների երկարատեւ օգտագործումը կապում են վիտամին В12-ի անբավարարության հետ: Դեղամիջոցները որպես կանոն նախատեսված են կարճաժամկետ՝ մինչեւ ութ շաբաթ օգտագործման համար, բայց որոշ մարդիկ դրանք ընդունում են երկար տարիների ընթացքում, ինչը կարող է հանգեցնել վիտամին В12-ի անբավարարության:
Վիտամին В12-ի անբավարարությունը չբուժելը կարող է սակավարյունություն առաջացնել, ինչպես նաեւ հանգեցնել նյարդի վնասման կամ թուլամտության, հաղորդում է Newsmax Health-ը:
Գաստրոէնտերոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Բրայան Կիրշը չի մասնակցել հետազոտությանը: «Այս դեղամիջոցները պաշարում են թթվի արտադրությունը,- ասում է նա,- ինչն էլ արգելակում է անրաժեշտ վիտամին В12-ի ներծծումը»:
Kaiser Permanente կենտրոնի բժիշկներն ուսումնասիրել են վիտամին B12-ի անբավարարություն ունեցող 26,000 մարդու եւ համեմատել առանց վիտամին B12-ի անբավարարության 184 000 մարդու հետ, հաղորդում է Քլիվլենդի կլինիկան։
Նրանք բացահայտել են, որի վիտամին B12-ի անբավարարություն ունեցող հիվանդների շրջանում 12%-ը երկու եւ ավելի տարի ընդունել են պրոտոնային պոմպի արգելակիչներ: Եւս 4%-ը երկու եւ ավելի տարիների ընթացքում ընդունել են հիստամինային 2 ընկալիչների պաշարիչներ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում