ԱՄԲ-ի միջոցով բեղմնավորված երեխաները ավելի են հակված աուտիզմով տառապելուն

26 մարտի, 2015  21:41

ԱՄԲ-ի միջոցով բեղմնավորած երեխաները երկու անգամ ավելի շատ են աուտիզմով տառապում: Սակայն այժմ ապացուցված չէ, որ աուտիզմի պատճառը հենց ԱՄԲ-ի հետ կապված պրոցեդուրաներն են:

Բանն այն է, որ չբերության բուժման ժամանակ բեղմնավորվում է մեկից ավելի ձվաբջիջ: Դա կարող է հանգեցնել բազմապտղային հղիության:

Աուտիզմի բարձր հավանականությունը կարելի է բացատրել հենց բազմապտղային հղիությամբ եւ ԱՄԲ-ի այլ բացասական կողմնակի գործոններով: Ընդ որում՝ աուտիզմով տառապող երեխա լույս աշխարհ բերելու հավանականությունը հատկապես բարձր էր 35-ից ցածր մայրերի մոտ: Աուտիզմի հավանականությունը չէր աճում, սակայն, եթե կնոջ մոտ միայն մեկ երեխա էր ծնվում: Ուրեմն, եթե ԱՄԲ-ի ժամանակ փոխպատվաստվում է միայն մեկ ձվաբջիջ, աուտիզմ, հնարավոր է, չլինի:

Այս եզրահանգումներն արվել են 1997-2007 թվականներին ծնված  գրեթե 6 միլիոն մարդկանց հետազոտելուց հետո: Գիտնականներն ընգծում են, որ այս արդյունքներն ինքնին չեն խոսում այն մասին, որ ԱՄԲ-ն աուտիզմի պատճառ է դառնում: Բայց կապ, ամենայն հավանականությամբ, կա: Պետք է նշել, որ ԱՄԲ-ի վտանգավորության թեման վաղուց է շոշափվում գիտական շրջանակներում եւ լրատվամիջոցներում: Գիտնականների ձեռնարկած հետազոտությունը պետք է լույս սփռի այս խնդրի վրա: Ավելին՝ կարելի է պնդել, որ աուտիզմը պայմանավորված է գենետիկական գործոններով (98 տոկոս):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում