Գիտնականները հայտնում են լեյկոզի դեմ պայքարող դեղի ստեղծման մասին

27 մարտի, 2015  21:50

Գիտնականները հայտնում են սուր միելոիդ լեյկոզի դեմ պայքարող դեղորայքի ստեղծման մասին, համապատասխան հոդվածը լույս է տեսել Science ամսագրում:

Սուր միելոիդ լեյկոզը արյան միելոիդ    բաղադրիչի  ուռուցքն է, որի դեպքում ձեւափոխված սպիտակ արյունային բջիջները սկսում են շատ արագ բազմանալ եւ ճնշել նորմալ բջիջների աճը: Այս ամենի արդյունքում նվազում է էրիտրոցիտների, տրոմբոցիտների եւ լեյկոցիտների քանակը: Հիվանդությունը շատ արագ է զարգանում եւ հանգեցնում մահվան ընդամենը մի քանի ամիսների կամ շաբաթների ընթացքում:

Գիտնականների խոսքով՝ դեղորայքը բացառիկ է, քանի որ դրա ազդեցությունը տարածվում է միայն մուտացիայի ենթարկված սպիտակ արյունային բջիջների վրա եւ չի վնասում առողջ բջիջները, ինչպես դա անում էին նախորդ սերնդի դեղամիջոցները: Գիտնականները ապացուցել են դեղորայքի արդյունավետյունը կենդանիների վրա գիտափորձերի շրջանականերում եւ այժմ պատրաստվում են թույլտվություն ստանալ այն մարդկանց վրա փորձարկելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում