Կան մի շարք դեղեր, որոնք վտանգավոր են սիրտ-անոթային խնդիրներ ունեցող մարդկանց, քանի որ դրանք կարող են արյունահոսության, տրոմբերի, առիթմիայի եւ նույնիսկ մահվան պատճառ դառնալ:
1. Ասպիրին
Եթե Դուք արյունը ջրիկացնող դեղորայք եք խմում, զգույշ եղեք ասպիրինի հետ, խորհուրդ են տալիս Քլիվլենդի կլինիկայի մասնագետները: Ասպիրինը հակատրոմբոցիտար դեղորայքի եւ հակակոագուլյանտների համակցությամբ բարձրացնում է արյունահոսության հավանականությունը:
2. Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղորայք
Եթե Դուք առիթմիա ունեք եւ արյունը ջրիկացնող դեղեր եք ընդունում, զգուշացեք ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցներից, որոնց թվին են դասվում նարպոկսենի եւ իբուպրոֆենի տիպի ցավազրկողները: Բանն այն է, որ այդ միջոցները նույնպես ջրիկացնում են արյունը եւ այլ միջոցների համակցությամբ կարող են լուրջ արյունահոսության պատճառ դառնալ: Եթե Ձեզ անհանգստացնում է գլխացավը կամ այլ տեսակի ցավերը, խորհրդակցեք բժշկի հետ ցավազրկողներ օգտագործելուց առաջ:
3. Որոշ հակաբիոտիկներ
Եթե դուք առիթմիա կամ դրա զարգացման հավանականություն ունեք, զգույշ եղեք հակաբիոտիկների հետ, քանի որ որոշ հակաբիոտիկներ կարող են հաճախակիացնել սրտի աշխատանքը, ինչը որոշ դեպքերում կարող է մահվան պատճառ դառնալ:
Այդպիսի ազդեցություն ունեցող հակաբիոտիկներից կարելի է առանձնացնել ազիտրոմիցինը եւ լեվոֆլոկսացինը: Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ դրանք կարող են հանկարծակի առիթմիայի պատճառ դառնալ, որն էլ իր հերթին կարող է հանգեցնել մահվան:
Ամոկսիցիլինն ու ցիպրոֆլոկսացինը նույնպես այդպիսի էֆեկտ ունեն, բայց դրանց դեպքում վտանգը այդքան բարձր չէ, որքան վերոնշյալ հակաբիոտիկների պարագայում:
Այս ամենը, իհարկե, չի նշանակում, որ հակաբիոտիկները կարող են սպանել սիրտ-անոթային խնդիրներ ունեցող ցանկացած մարդու, սակայն գոյություն ունեցող վտանգները պետք է ամեն դեպքում նկատի ունենալ, նշում են բժիշկները:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր