Գիտնականները բջջային հավելված են ստեղծել սրտի աշխատանքը վերահսկելու համար

28 մարտի, 2015  12:58

Madhavbaug կազմակերպության բժիշկները  բջջային հավելված են մշակել, որը հնարավորություն է տալիս օրվա ցանկացած ժամին հետեւել սրտի առողջությանը: Հավելվածը հաշվարկում է հնարավոր վտանգները եւ խորհուրդներ է տալիս այն  մասին, թե ինչպես կարելի է կանխարգելել սրտի հիվանդությունները ապագայում:

Բջջային հավելվածը կոչվում է Heart Health Meter (HHM), եւ դրա շնորհիվ, մասնագետների խոսքով, կարելի է իմանալ սրտի առողջական ընթացիկ վիճակի մասին: Տարիքի հետ միասին դիաբետը, ծխելը, բարձր զարկերակային ճնշումը, խոլեստերինի բարձր մակարդակը վնասում են մեր անոթները եւ սիրտը՝ ավելացնելով սրտի նոպա ստանալու հավանականությունը, պարզաբանում է Ռոխիտ Շտեյնը՝ հավելվածի հեղինակներից մեկը: Նոր հավելվածը, հաշվարկելով սրտի նոպայի հավանականությունը, խորհուրդներ է տալիս այն մասին, թե ինչպես նվազեցնել ռիսկերը կամ վերահսկել դրանք:

Շեյնի խոսքով՝ ժամանակին իրականացված ախտորոշումը եւ ռիսկի գործոնների վերահսկումը կարող են նկատելիորեն նվազեցնել սրտի հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Հավելվածը մշակվել է մասնագետների կողմից տարբեր հետազոտությունների, բժիշկների եւ հիվանդների տրամադրած տվյալների ուսումնասիրման հիման վրա: Հավելվածը հաջողությամբ փորձակրվել է:

Այժմ այն հասանելի անվճար հիմունքներով Google Play-ում եւ նախատեսված է Android օպերացիոն համակարգի համար: Մասնագետների խոսքով՝ ապագայում կստեղծվեն նաեւ հավելվածի՝ Windows Phone-ի եւ iOS-ի համար նախատեսված տարբերակներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում