Կանաչ թեյն օգնում է հայտնաբերել քաղցկեղը. գերմանացի գիտնականներ

30 մարտի, 2015  21:36

Գերմանացի գիտնականների կողմից անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ կանաչ թեյը կարող է զգալիորեն բարելավել քաղցկեղային ուռուցքների վիզուալիզացումը մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա անցնելիս:

Փորձարական ճանապարհով Քյոլնի համալսարանի գիտնականները պարզել են, որ կատեխիններով (կանաչ թեյում պարունակվող հակաօքսիդանտներով) նախապես հարստացված կոնտրաստ նյութը օգնում է ավելի ճշգրիտ հայտնաբերել քաղցկեղային բջիջները մագնիսա-ռեզոնանսային հետազոտության ժամանակ:

Մագնիսա-ռեզոնանսային հետազոտությունների ընթացքում  պարզվել է, որ մոդիֆիկացված կոնտրաստ նյութի առկայությունը հիվանդի մարմնում զգալիորեն բարձրացնում է պատկերների վիզուալիզացման մակարդակը: Դիստանցիոն մեթոդներով ճառագայթային թերապիայի իրականացման դեպքում շատ մեծ նշանակություն ունի ախտորոշման փուլը:

Այսինքն՝ ինչքան ավելի վառ արտահայտված լինեն ուռուցքի սահմանները, այդքան ավելի լավ եւ այդքան ավելի քիչ ճառագայթում կստանան հարեւան առողջ հյուսվածքները:

Այլ կերպ ասած՝ ժամանակակից ռադիոթերապեւտիկ համակարգերը կարող են 100 տոկոսով իրականացնել ճառագայթումը, սակայն բուժման արդյունավետությունը կախված է ուռուցքի սահմանների ՝ ավելի վաղ իրականացված ախտորոշման ընթացքում ճշգրիտ հայտնաբերումից:

«Շատ կարեւոր է, որ այս ամենը չարաշահման չհանգեցնի եւ մագնիսա-ռեզոնանսային հետազոտություն անցնող մարդիկ չսկսեն կանաչ թեյ խմել լիտրերով: Իսկ ընդհանուր առմամբ՝ գերմանացի գիտնականների հետազոտությունը կարող է ազդել ժամանակակից ռադիոթերապեւտիկ համակարգերի օգնությամբ, որոնք արդեն իսկ մատակարարվում են ռուսաստանյան կլինիկաներ մեր ընկերության կողմից, իրականացվող ճառագայթային թերապիայի արդյունավետության վրա», - նշում է «МСМ-МЕДИМПЭКС» ընկերության բժշկական ֆիզիկոս Լեոնիդ Հինշթեյնը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում