Ապրիլմեկյան 10 բժշկական անեկդոտ

1 ապրիլի, 2015  19:03

Ապրիլի 1-ին NEWS.am Medicine-ի խմբագրությունը Ձեր ուշադրությանն է ներկայացնում մի քանի բժշկական անեկդոտ.

1. Կինը հայտնաբերել է, որ հղի է, եւ եկել գինեկոլոգի մոտ.

– Բժիշկ, ինչպե՞ս դա կարող էր պատահել, չէ որ ես ու ամուսինս ընդունել ենք Ձեր նշանակած հորմոնալ հակաբեղմնավորիչները:

- Իսկ դուք հաստա՞տ դրանք կանոնավոր եք ընդունել:

- Դե, գուցե, ես մի երկու անգամ մոռացել եմ, բայց ամուսինս դրանք ընդունում էր ամեն օր:

2. —Բժիշկ, ես խոսում եմ ինքս ինձ հետ:

—Ամեն ինչ նորմալ է, դա ներքին երկրխոսություն է:

—Բժիշկ, բայց ես անգլերեն եմ խոսում ու չեմ հասկանում, ինչի մասին է խոսքը:

3. Երեկ ընկերուհիս որդի է լույս աշխարհ բերել: Այսօր պատմում է՝ պառկած եմ ծննդատանը, ցավերս չեն դադարում, հանկարծ հայտնվում է երիտասարդ մի բժիշկ, հանում բջջայինը, ժպտում եւ ասում. «Դե, գուգլ, ինչպե՞ս ծննդաբերություն ընդունել»:

Ընկերուհիս շոկի մեջ է, իսկ բժիշկը՝ մի վախեցի, կատակեցի:

Վախից նա ծննդաբերել է երկու ժամվա ընթացքում:

4. Մի տղամարդ իր կնոջը բերել է հետազոտության: Բազմաթիվ անալիզներից հետո բժիշկը մենակ է մնացել տղամարդու հետ եւ ասել: «Երկուսից մեկը՝ Ձեր կինը կամ սկլերոզ կամ հոնորեա ունի»: «Իսկ ինչպե՞ս իմանամ՝ որ մեկն է»: Բժիշկը խորհուրդ է տվել. «Գիշերը նրան ճանապարհին մեքենայից դուրս գցի, եթե տուն գա, հանկարծ սեքսով չզբաղվեք»:

5. Անքնությամբ տառապող բռնցքամարտիկը բժշկի է այցելել:

Բժիշկը խորհուրդ է տվել՝ երբ պառկում եք քնելու, հաշվեք մտքում՝ մեկ, երկու, երեք, մինչեւ քնեք:

 - Դա ինձ համար չէ, բժիշկ, հենց հասնում եմ իննի, վեր եմ թռնում։

6. Իմ աջ ոտքը ինձ հանգիստ չի տալիս, անընդհատ ցավում է

 - Դա տարիքի հետ է կապված

 - Ձախ ոտքս էլ է նույն տարիքի, բայց չի ցավում:

7. Զրուցում են երկու հոգեբույժ.

—Ի՞նչ եք մտածում՝ կատվի հետ խոսելը խելագարության նշան է թե ոչ:

—Դա խելագարություն չէ, խելագարությունն այն է, երբ կատվի ներկայությամբ վախենում ես ավելորդ բաներ ասել:

8. Մի պապիկ գալիս է բժշկի մոտ եւ ասում.

- Բժիշկ, ես ութսուն տարեկան եմ, բայց դեռ ընկած եմ աղջիկների հետեւից:

- Բայց դա լավ է:

- Հմմ, երեւի, բայց ես մոռացել եմ՝ ինչի համար:

9. Բժիշկներ.

- Այժմ մարդիկ ոչ միայն  իրենք իրենց են ախտորոշում, այլ նաեւ պատրաստ են վճարել դրա համար։

- Չի կարող պատահել:

- Երեկ մի երիտասարդ էր եկել, համոզված էր, որ հարթաթություն ունի, փող էր առաջարկում, որ հաստատեմ ախտորոշումը զինկոմիսարիատում: 

10. -  Բժիշկ ես հետեւեցի ձեր խորհրդին եւ սկսեցի սեղանի թենիս խաղալ:

- Հիանալի է: Ի՞նչ արդյունքներ կան:

- Մեկ շաբաթվա ընթացքում 1.5 կիլոգրամ նիհարել եմ:

- Քիչ է, շատ քիչ, ես օրական մեկ կիլոգրամ եմ նիհարում:

- Բայց այդ ինչպե՞ս:

- Մենակ եմ խաղում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում