Արագ աճում է էլեկրոնային ծխախոտի՝ գրիչի մեծության մարտկոցով աշխատող փոքրիկ հարմարանքի օգտագործումը, ինչը, շնորհիվ նիկոտին պարունակող հեղուկ լուծույթի տաքացման եւ գոլորշիացման, նմանակում է ծխելուն: Վերջին չորս տարիների ընթացքում դրանց վաճառքը տարեկան կրկնապատկվում է, եւ այսօր ամբողջ Եվրոպայում կա այս արտադրանքի մոտ 7 միլիոն սպառող, հաղորդում է Fox News-ը:
«Ծխախոտի պատճառով տարեկան ամբողջ աշխարհում մահանում է 5,4միլիոն մարդ», - ասաց Մեծ Բրիտանիյաի Ուռուցքաբանական կենտրոնից Ռոբերտ Ուեստը (Robert West): Նա ասաց , որ անցումը էլէկտրոնային ծխախոտի կարող է փրկել միլիոնավոր կյանքեր: Հանրային առողջապահության եւ ծխախոտային կախվածության բնագավառի ֆրանսիացի խորհրդատու, դոկտոր Ժաք Լը Յուզեն (Jacques Le Houezec) ասաց, ար չնայած էլեկտրոնային ծխախոտը պարունակում է որոշ վնասակար նյութեր, այնուամենայնիվ թունավոր նյութերի պարունակությունը նրանցում 9-450 անգամ քիչ է, քան սովորական ծխախոտի ծխի մեջ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում