4 լավագույն բանջարեղեն կանանց համար

13 ապրիլի, 2015  19:47

Բանջարեղենը ցանկացած տարիքի կանանց սննդակարգի կարեւորագույն մաս է, նշում է բժիշկ Մաննի Ալվարեզը Foxnews.com-ից: Ներկայացնում ենք կանանց համար օգտակար 4 բանջարեղեն:

Սպանախ

Սպանախն ամենաօգտակար բանջարեղեններից մեկն է: Այն կարելի է ուտել ինչպես թարմ, այնպես էլ խաշած, կարելի է ավելացնել սոուսի կամ ցանկացած այլ ուտելիքի մեջ: Սպանախում պարունակվող նյութերը կօգնեն ամրապնդել սիրտն ու մկանները: Բացի այդ՝ սննդային թելիկները, որոնք պարունակվում են այս բանջարեղենում, շատ օգտակար են կանանց մարսողական համակարգի համար, իսկ K ու C վիտամինները, ինչպես նաեւ կալիումն ու լյուտեինը շատ արդյունավետ հակաօքսիդանտներ են: Սպանախը անհրաժեշտ է նաեւ հղիների համար, քանի որ հարուստ է պտղի զարգացման համար անհրաժեշտ երկաթով:

Կալե

Կանաչ այս բանջարեղենը, որը դեռեւս անհայտ է շատերի համար, նույնպես հարուստ է մկանների, սրտի եւ իմունային համակարգի առողջության համար անհրաժեշտ նյութերով: Այն մեծ քանակությամբ K ու C վիտամիններ է պարունակում, ինչպես նաեւ բջջանյութ եւ մի շարք այլ օգտակար նյութեր:

Բրոկոլի

Բրոկոլին С, К եւ B վիտամինների լավագույն աղբյուր է: Բժիշկը խորհուրդ է տալիս բրկոլիով համեմել շատ տարբեր ուտեստներ, հատկապես սպագետին:

Լոլիկ

Լոլիկը A վիտամինի լավագույն աղբյուր է, ինչպես նաեւ լիկոպինի: Այդ պատճառով կանայք պետք է այն ներառեն իրենց սննդակարգում: Բացի այդ՝ լոլիկը հարուստ է նաեւ հակաօքսիդանտներով եւ օգնում է կանխարգելել քաղցկեղը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում