Ընկույզը կանխարգելում է սպիտակ մազերի ի հայտ գալը

14 ապրիլի, 2015  22:49

Բրիտանացի Հառլի Սթրիտը պնդում է, որ ընկույզի օգնությամբ կարելի է կանխարգելել սպիտակ մազերի ի հայտ գալը:

Փորձագետի  խոսքով՝ նույնիսկ ամենաորակյալ շամպունները կամ մազերի խնամքի այլ միջոցները ունակ չեն բարելավել մազածածկույթի վիճակը, եթե մարդը սխալ է սնվում: Մազերի համար նախատեսված կարեւոր նյութերի միակ ազբյուրը սննդամթերքն է:

Մասնավորապես՝ հենց ամենօրյա բալանսավորված սննդակարգի միջոցով է տրիխոլոգը խորհուրդ տալիս պայքարել սպիտակ մազերի դեմ:

«Մազերի բնական գույնը պահպանելու եւ սպիտակ մազերից ապահովագրվելու միակ միջոցը բալանսավորված սննդակարգն է: Ընկույզի կանոնավոր օգտագործումը կարող է տարկետել սպիտակ մազերի ի հայտ գալը», - մեջբերում են մասնագետին լրատվամիջոցները:

Ինչպես նշում է տրիխոլոգը, ընկուզեղենում պարունակվում է պղինձը՝ մելանինի ձեւավորման համար անհրաժեշտ միներալը, որը մազերին գույն է հաղորդում:

«Այն, որ ընկուզեղենն այս առումով շատ օգտակար է, կասկածից վեր է, այն օմեգա-3 ճարպաթթուներ եւ վիտամին E է պարունակում, որոնք դրական են անդրադառնում մազերի առողջության վրա», - մանրամասնում է Հառլի Սթրիտը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում