32-ամյա բրիտանուհին երիտասարդացել է 17 տարով՝ ամնեզիայի պատճառով

14 ապրիլի, 2015  23:44

32-ամյա բրիտանուհի Նաոմի Ջեյկոբսը  մի առավոտ զարթնել է այն համոզմամբ, որ ինքը 15 տարեկան է: Նա ամնեզիայի հազվադեպ տեսակի զոհ է դարձել, որը, փաստացի, նրանից 17 տարի է խլել:

2008-ին Նաոմին, որն այդ ժամանակ 32 տարեկան էր, զարթնել է եւ վախեցրել իր որդուն: Կինը չի ճանաչել նրան, քանի որ ամնեզիայի պատճառով մոռացել է կյանքի վերջին 17 տարիները: Նաոմին համոզված էր, որ 15 տարեկան է: Գիշերվա ընթացքում նա տրանզիտոր գլոբալ ամնեզիայի զոհ է դարձել:

Վերջինը, ինչ հիշում էր կինը, այն էր, որ ինքը դպրոցական է եւ երազում է համադասարանցու սիրո մասին: Նաոմին համոզված էր, որ այժմ 1992 թիվն է, իսկ Բրիտանիայի վարչապետը Ջոն Մեյջերն է, բջջային հեռախոսները դեռեւս չտեսնված երեւույթ են, իսկ ինտերնետ գոյություն չունի:

Երբ տաս տարեկան տղան Նաոմիին «մայրիկ» է ասել, Նաոմին շոկ է ապրել: Նա կորցրել էր հիշողությունների այն մասը, որը ձեւավորվել է էմոցիաների ազդեցությամբ: Սակայն նրա իմաստաբանական հիշողությունը չէր տուժել: Նաոմին պահպանել էր մեքենա վարելու հմտությունները, հիշում էր հեռախոսահամարները եւ նմանատիպ այլ ինֆորմացիա:

Երկար ժամանակ է պահանջվել կնոջ հիշողությունը մասնագետների եւ բարեկամների օգնությամբ վերականգնելու համար: Այժմ կինը պատրաստվում է գիրք գրել իր հետ կատարվածի մասին:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում