Գիտնականներ՝ ծխելն ազդում է առնանդամի չափսերի վրա

15 ապրիլի, 2015  23:44

Մոլի ծխողները վնաս են հասցնում ոչ միայն իրենց առողջությանը, այլ նաև առնանդամի չափսերին։ Այս մասին են հայտնում Բոստոնի համալսարանի գիտնականները, հաղորդում է Liverty Voice (boldly inclusive) կայքը։

Պատճառը ծխելու հետևանքով ի հայտ եկած անոթների նեղացումն է։ Վնասակար սովորությունն, այսպիսով, ազդում է ոչ միայն սրտի, այլ նաև սեռական օրգանի վրա, ինչն էլ իր հերթին անմիջականորեն ազդում է պոտենցիայի վրա։

Առնանդամի չափսերը կախված են նրանից, թե ինչքանով է բավարար դրա սնուցումն արյունով։ Արդյունքում, ինչպես պարզել են գիտնականները, ծխախոտը շատ ավելի վնասակար է սեռական առողջության, քան սրտի համար։  Բժիշկների հետազոտությանը մասնակցել է 200 տղամարդ։ Ծխելը բացասաբար է անդրադառնում նաև սերմնահեղուկի վրա, այն վնաս է հասցնում նաև ԴՆԹ-ին, ինչն իր հերթին ազդում է ապագա զավակների առողջության վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում