Երկարատեւ ծխելը հանգեցնում է գենետիկական մուտացիաների

21 ապրիլի, 2015  10:43

Վաշինգթոնի համալսարանի բժշկական դպրոցի առաջատար գիտնականները  բացառիկ հետազոտություն են իրականացրել՝ մարդու գեների մուտացիաների գործընթացների կախվածությունը նրա ծխելու ժամանակահատվածից պարզելու համար:

Գիտնականները հետազոտել են 29 հազար ծխողի եւ եկել այն եզրակացության, որ նիկոտինային կախվածության դեպքում CHRNA5 գեների փոփոխություններ են տեղի ունենում: Մասնագետները նշում են, որ այս միտումը վերաբերվում է միայն այն տղամարդկանց ու կանանց, որոնք ծխում են արդեն երկար ժամանակ:

Ինչպես նշում են նախագծի հեղինակները, այն մարդիկ, որոնց մոտ գենետիկական բաղադրիչի փոփոխություններ կան, միջինում ծխում են մուտացիաներ չունեցողներից չորս տարի ավել: Բացի այդ՝ CHRNA5 գենի խաթարված ֆունկցիան այդ մարդկանց կարող է 4 տարի ավելի շուտ հասցնել թոքերի քաղցկեղի՝ ի տարբերությունը ծխախոտի մնացած սիրահարների:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում