Ֆլավոնոիդները, այդ թվում անտոցիանը եւ այլ միացությունները, որոնք պարունակվում են շոկոլադի, ինչպես նաեւ հատապտուղների, գինու եւ թեյի մեջ, պաշտպանություն են ապահովում 2-րդ տիպի շաքարային դիաբետից, ցույց են տվել նոր հետազոտության արդյունքները:
Արեւելյան Անգլիայի համալսարանի եւ Լոնդոնի թագավորական քոլեջի հետազոտության տվյալներով, այդ մթերքներն ուտող մարդիկ ունեն ավելի ցածր ինսուլինոռեզիստենտություն եւ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի ավելի արդյունավետ կարգավորում ի հավելումն դիաբետի, ճարպակալման, սիրտ-անոթային հիվանդությունների եւ քաղցկեղի հետ կապված բորբոքման ցածր մակարդակի հետ:
Հետազոտությանը, որի արդյունքները հրապարակվել են Nutrition ամսագրում, մասնակցել են գրեթե 2000 մարդ, տեղեկացնում է Newsmax Health-ը։
Առաջատար հետազոտող, Նոր Անգլիայի համալսարանի Նորվիչ բժշկական դպրոցի աշխատակից Աեդին Կասսիդին ասել է, որ այս հետազոտությունն ամենախոշորներից է , եւ ֆլավոնոիդներով հարուստ շոկոլադի եւ այլ սննդամթերքների առավելությունները ցույց տալու նպատակ է հետապնդում:
«Մեր հետազոտության մեջ մենք դիտարկել ենք ֆլավոնոիդների տարբեր ենթախմբեր պարունակող սննդամթերքներ: Մենք ուսումնասիրել ենք ֆլավոնները, որոնք պարունակվում են այնպիսի խոտերի եւ բանջարեղենի մեջ, ինչպիսիք են մաղադանոսը, ուրցը եւ նեխուրը, ինչպես նաեւ անտոցիանները, որոնք պարունակվում են հատապտուղներում, կարմիր խաղողի, գինու եւ կարմիր եւ կապույտ գույնի այլ մրգերի եւ բանջարեղենի մեջ »,- ասել է նա:
«Սա մարդկանց վրա իրականացված մեծամաշտաբ հետազոտություններից մեկն է, որոնք թույլ են տալիս հետեւել, թե ինչպես են այդ կենսաակտիվ միացությունները նվազեցնում դիաբետի ռիսկը: Լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ այս սննդամթերքները կարող են կարգավորել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը՝ առնչվելով 2-րդ տիպի դիաբետի ռիսկի հետ: Բայց մինչ այսօր շատ քիչ բան էր հայտնի այն մասին, թե ինչպես նրանց սովորական կիրառումը կարող է ազդել ինսուլինոռեսիստենտության, արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կարգավորման եւ մարդու օրգանիզմում բորբոքման վրա»,- նշել է բժիշկը:
Հետազոտության 2000 մասնակիցների արյան անալիզների հիման վրա Կեսսիդին եւ նրա թիմը որոշել են, որ անտոցիանով հարուստ մթերքներ օգտագործող մարդիկ քրոնիկ բորբոքումների առաջացման ավելի քիչ հավանականություն են ունեցել եւ նրանց մոտ չեն խանգարվել նյութափոխանակային պրոցեսները:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում