Այսօր մալյարիայի դեմ պայքարի Միջազգային օրն է

25 ապրիլի, 2015  16:58

Ամեն տարի ապրիլի 25-ին նշվում է մալարիայի դեմ պայքարի միջազգային օրը World Malaria Day), որը հիմնվել ԱՀԿ 60-րդ համագումարին:

Մալարիան ինֆեկցիոն հիվանդություն է, որը փոխանցվում է մարդուն մոծակի խայթոցի միջոցով: Հիվանդությունը, որպես կանոն, ուղեկցվում է տենդով, լյարդի մեծացմամբ եւ մի շարք այլ ախտանիշներով:

Չնայած նրան, որ մալարիայով հիվանդների թիվը վերջին տարիներին նվազել է 47 տոկոսով, ամեն տարի 200 միլիոն մարդ վարակվում է մալարիայով, մոտավորապես 660 հազարը մահանում է: Հիվանդության դեպքերի մոտավորապես 90 տոկոսը բաժին է հասնում Աֆրիկային, սակայն վարակվում են նաեւ Ասիայի, Լատինական Ամերիկային, Մերձավոր Արեւելքի եւ նույնիսկ Եվրոպայի որոշ շրջանների բնակիչները: Ռիսկի խմբում են գտնվում նաեւ մինչեւ 5 տարեկան երեխաները:

Մալարիան հաղթահարած երկրների թիվը տարեցտարի աճում է: Աշխարհի արդեն 55 երկրում հիվանդացության մակարդակը նվազել է 75 տոկոսով՝ ԱՀԿ հայտարարած նպատակային ցուցանիշներին համապատասխան: Իսկ ասիական եւ խաղաղօվկիանոսյան շրջանում մալյարիան պլանավորում են հաղթահարել մինչեւ 2030 թվականը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում