Իմունիզացիայի համաշխարհային շաբաթ

26 ապրիլի, 2015  11:43

Ամեն տարի ապրիլի երկրորդ կեսին ԱՀԿ նախաձեռնությամբ աշխարհի շատ երկրներում անցկացվում է Իմունիզացիայի համաշխարհային շաբաթը (World Immunization Week):

Ի սկզբանե այս միջոցառումներին մասնակցում էին միայն եվրոպական երկրները, սակայն շուտով նրանց միացան նաեւ այլ երկրներ եւ միջոցառումը գլոբալ դարձավ:

ԱՀԿ տվյալներով՝ պատվաստումներն ամեն տարի կանխարգելում են դիֆտերիտի, փայտացման, խոզուկի եւ մի շարք այլ հիվանդությունների հետեւանքով ի հայտ եկած մահվան 2-3 միլիոն դեպք: Տարեցտարի, շնորհիվ ԱՀԿ ջանքերի, աճում է պատվաստված երեխաների թիվը: Սակայն, չնայած գործադրած ջանքերին, աշխարհի ամեն 5-րդ երեխան չի պատվաստվում՝ պատվաստանյութերի մատակարարման խնդիրների պատճառով: Այսպես, 2010 թվականին 1.7 միլիոն երեխա է մահացել, այնինչ պատվաստումը կարող էր փրկել նրանց:

Հայաստանում պատվաստանյութերի մատակարարման խնդիր չկա, բոլոր երեխաները պատվաստվում են սահմանված ժամանակացույցի համաձայն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում