Կինը նիհարել է 65 կգ այն բանից հետո, երբ չի կարողացել տեղավորվել ինքնաթիռի նստատեղում (ֆոտո)

28 ապրիլի, 2015  17:35

43-ամյա Շերոն Սմիթը կորցրել է իր քաշի կեսն այն բանից հետո ստիպված է եղել 11 ժամ կանգնած մնալ ինքնաթիռում: 130 կգ քաշով կինը նստատեղում պարզապես չի տեղավորվել:

2012 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած այս ճանապարհորդությունից հետո Շերոնը միացել է նիհարողների ակումբին: Այնտեղ նրան հաջողվել է նիհարել 25 կիլոգրամ, սակայն այդքանով նա չի բավարարվել եւ սկսել է զբաղվել վազքով, ինչի շնորհիվ նիհարել է եւս 30 կգ: Իհարկե, դրա համար նա ստիպված եղավ փոխել կենսակերպը: Նա սկսեց ավելի շատ զբոսնել, երբ դա հնարավոր էր, հրաժարվեց կոնսերվացված սննդից, սկսեց սնվել տնական սննդով: Նաեւ սկսեց ավելի շատ միրգ ու բանջարեղեն ուտել:

Ինչպես պատմեց Շերոնը The Daily Mail-ին տված հարցազրույցում, նա երբեք չի եղել այն մարդկանցից մեկը, ում դուր է գալիս գեր լինել: Սակայն նա միշտ շատ է զբաղված եղել նիհարելու մասին մտածելու համար: Այլ երկներ նա, ի դեպ, հաճախ էր մեկնում, բայց որպես կանոն նրան հաջողվում էր երկու նստատեղ զբաղեցնել: Իսկ վերջին չարաբաստիկ ճանապարհորդության ժամանակ կողքի նստատեղը զբաղված է եղել, եւ նա վախեցել է, որ, եթե նույնիսկ կարողանա նստել, պարզապես կճզմի իր կողքին նստած կնոջը:

Այժմ Շերոնը կշռում է 60 կիլոգրամից մի փոքր ավել: Մոտակա կիրակի նա պատրաստվում է 10 կիլոմետրանոց մարաթոնի մասնակցել՝ չնայած նրան, որ ընդամենը երկու տարի առաջ հազիվ էր կարողանում քայլել, իսկ վազելու մասին չէր էլ երազում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում