Ծովային հանգիստն ու ծովի օդը, պարզվում է, օգտակար են ոչ միայն հոգու, այլ նաեւ մարմնի համար, նշում են University of Exeter Medical School-ի գիտնականներըԼ
Ավելի քան 48 միլիոն բրիտանացու տվյալները վերլուծելով՝ բժիշկ Բեն Ուիլլերը եկել է այն եզրակացության, որ ապրել ծովի մոտ կամ էլ մերթընդմերթ ծովային հանգիստ նախընտրել շատ օգտակար է առողջության համար: Ավելին՝ ափամերձ հատվածներում ապրող մարդիկ սովորաբար առանձնանում են ավելի ամուր առողջությամբ:
Հատկանշական է, որ ափամերձ հատվածներում բնակվողների մոտ առողջության բարելավում էր նկատվում անկախ նրանց եկամուտներից, ավելին՝ ցածր եկամուտներով մարդկանց դեպքում առողջ լինելն ու կյանքը ափամերձ հատվածում միանգամայն փոխկապակցված էին:
Ավստրալիայում եւս այս թեմայով շատ հետաքրքիր հետազոտություն են իրականացրել: Պարզելով, որ սերֆինգն օգնում է ֆիբրոզով տառապող մարդկանց, գիտնականները փորձել են պարզել, արդյոք հատուկ լուծույթ շնչելը նույնքան օգտակար կլինի: Նրանք հետազոտություն են իրականացրել, որի ընթացքում ֆիբրոզ ունեցող 164 հիվանդ պետք է շնչեին օդ, որը պարունակում էր կամ աղի լուծույթ, կամ պլասեբո: 48 շաբաթ անց գիտնականները նկատել են, որ աղի լուծույթ շնչողների մոտ նկատելիորեն բարելավվել են թոքերի գործառույթները:
Մի շարք այլ հետազոտություններ եւս ցույց տվեցին, որ ծովային կլիման օգտակար է մաշկային խնդիրներ ունեցողների համար:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում