• Latest news

Արեւը պաշտպանում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից

1 մայիսի, 2015  12:56

Երկար ժամանակ համարվում էր, որ արեւը նպաստում է քաղցկեղի մի քանի տեսակների զարգացմանը: Սակայն Կալիֆորնիայի համալսարանի ամերիկյան գիտնականները պարզել են, որ արեւն իրականում կարող է պաշտպանել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից:

Հետազոտողները բացահայտել են, որ այն երկրներում, որտեղ արեւի լույսի պակաս կա, մարդիկ ավելի հաճախ են հիվանդանում քաղցկեղի այս տեսակով: Հավանաբար, պատճառը վիտամին D-ի պակասն է: Մեր օրգանիզմը արեւից է ստանում այդ վիտամինի մեծ մասը՝ չնայած նրան, որ այն քիչ քանակությամբ պարունակվում է այնպիսի մթերքներում, ինչպիսին են յուղոտ ձուկն ու հավկիթը:

«Եթե դուք ապրում եք այնպիսի վայրում, որտեղ արեւի լույսի պակաս կա, դուք տարվա մեծ մասի ընթացքում զրկված եք մնում վիտամին D-ից, - նշում է հետազոտության առաջատար հեղինակ Սեդրիկ Գարլանդը, - այն մարդիկ, որոնք արեւի լույսի պակաս չունեն, ավելի քիչ են հիվանդանում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով՝ ի տարբերություն այն մարդկանց, ովքեր այդպիսի պակաս չունեն: Արեւի լույսի պակասը կարող է ավելի հավանական դարձնել հիվանդությունը, սակայն դա դեռեւս չի ապացուցում, որ վիտամին D-ի պակասը նպաստում է քաղցկեղի զարգացմանը»:

Հետազոտությունների ընթացքում գիտնականները 107 երկների տվյալներ են ուսումնասիրել՝ հաշվի առնելով տարբեր գործոններ՝ ծխելը, ալկոհոլի օգտագործումը, ճարպակալումը: Չնայած նրան, որ այս եւ մնացած գործոնները ավելի հավանական էին դարձնում քաղցկեղը, անմիջական կապը քաղցկեղի եւ արեւի լույսի միջեւ պահպանվում էր նույնիսկ այն ժամանակ, երբ վերջիններս հաշվի էին առնվում: Ստացած տվյալների համաձայն՝ ենթաստամոքսային գեղձի հիվանդացության մակարդակը ամենաբարձրն էր Հյուսիսային Ամերիկայում եւ Եվրոպայում, իսկ ամենացածրը՝ Աֆրիկայում եւ Ասիայում: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել