Կնոջ մասնագիտությունը ազդու՞մ է երեխա բեղմնավորելու հնարավորության վրա

5 մայիսի, 2015  23:45

Գիտնականները պարզել են, որ որ  կնոջ մասնագիտության եւ երեխա բեղմնավորելու  հատկության միջեւ  անմիջական կապ գոյություն ունի: Պարզվեց, որ ապագա մայրիկի մասնագիտական գործունեությունը ազդում է բեղմնավորման արդյունավետության վրա: Այս պնդումն ապացուցում են իտալացի մասնագետների իրականացրած հետազոտությունը, որում ներգրավված է եղել գեղեցիկ սեռի մոտավորապես 1000 ներկայացուցիչ: Պարզվեց, որ երեխա բեղմնավորելը կարող է բավականին դժվար լինել, եթե ապագա մայրիկը շատ հաճախ է փոխում աշխատավայրը:

Եթե կինը գտնվում է «գոյության միջավայրի» անընդհատ փոփոխության պայմաններում, բեղմնավորումը կարող է դժվարանալ:  

Բեղմնավորմանը կարող է խանգարել նաեւ աշխատավայրի բացասական էմոցիոնալ ֆոնը: Խնդիրներ կարող են ի հայտ գալ նաեւ սթրեսային աշխատանք ունեցող կանանց մոտ:

Իտալացի մասնագետները նշում են նաեւ, որ բեղմնավորման համար ամենաբարենպաստ ժամանակահատվածը 30 տարեկանին մոտ տարիքն է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում