Ինչպես կարող էր ուսի վնասվածքը անդրադառնալ Պակյաոյի մենամարտի արդյունքների վրա

7 մայիսի, 2015  23:48

Մեննի Պակյաոյի՝ ամերիկացի Ֆլոյդ Մեյվերեզին պարտվելու պատճառներից մեկը կարող է կարող է լինել ուսի վնասվածքը, նշում են մասնագետները: Մարզիկը վնասվածք է ստացել մենամարտից առաջ, սակայն չի հայտնել դրա մասին:

Ինչպես հայտնում է բժիշկ Նիլ Էլ-Ատրաշը, ՄՌՏ-հետազոտությունը հաստատել է, որ բռնցքամարտիկը ուսի բավականին լուրջ վնասվածք ունի, եւ վերականգվելու համար նրան կպահանջվի 9-12 ամիս:

Բժիշկ Դեվիդ Տյուշերը FoxNews.com-ի հետ զրույցում մեկնաբանեց ստեղծված իրավիճակը: Պարզվում է, որ մենամարտից առաջ բռնցքամարտիկի օգնականները փորձել են նրան ցավազրկող սրսկել, սակայն ապարդյուն: Բժշկի խոսքով՝ եթե դա նրանց հաջողվեր, հնարավոր կլիներ նվազեցնել բորբոքմամբ պայմանավորած ցավերը եւ մեղմել դիսկոմֆորտը:

 «Ես կարծում եմ՝ եւ մարզիկը, եւ նրա մարզիչը, եւ հանդիսատեսները տեսան, որ մենամարտի ընթացքում նա փոխեց իր մարտավարությունը, քանի որ, երբ մարդը ցավ է զգում, նա սկսում է այլ կերպ օգտագործել ուսն ու ձեռքը, - նշեց բժիշկ Տյուշերը Թեքսասից, - մենամարտի ընթացքում բռնցքամարտիկը պետք է ձեռքերն իր առջեւում պահի՝ դեմքի դիմաց՝ հարվածներից պաշտպանվելու համար, իսկ դա ուսի մկանների լուրջ լարում է ենթադրում»:

Ուսի վնասվածքը, բժշկի խոսքով, խանգարում էր բռնցքամարտիկին:

Ամեն դեպքում, Պակյաոյին այժմ ուսի վիրահատություն է սպասվում, քանի որ այդպիսի վնասվածքները, բժշկի խոսքով, իրենք իրենցով չեն անցնում: Իսկ վիրահատությունից հետո ռեաբիլիտացիա կպահանջվի: Բացառված չէ, որ դրանից հետո բռնցքամարտիկը կկարողանա ռինգ վերադառնալ: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում