Կալիֆորնիացի 42-ամյա էլեկտրիկի աչքերում աստաղձեւ կատարակտ է գոյացել աշխատանքի վայրում լուրջ միջադեպից հետո, երբ էլեկտարական հոսանքն անցել է նրա ամբողջ մարմնի միջով: Այս մասին ասվում է տասը տարի առաջ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ նոր զեկույցի մեջ:
Համաձայն զեկույցի, տղամարդու ուսի միջով անցել է 14000 վոլտ լարմամբ էլեկտրական հոսանք: Լարումն անցել է նրա ամբողջ մարմնի միջով, այդ թվում՝ տեսանյարդի, որը միացնում է աչքի հետին մասը ուղեղի հետ:
«Տեսանյարդը նման է լարի, որը էլեկտրական հաղորդիչ է», - ասել է բժիշկ Բոբբի Կորնը, Սան Դիեգոյի Կալիֆորնիայի համալսարանի կլինիկական ակնաբուժության պրոֆեսորը, ով բուժել է հիվանդին: « Տվյալ դեպքում, անցնելով այս կարեւոր բնական «լարի» միջով, հոսանքը վնասել է յան»,- ասել է Կորնը, հաղորդում է Fox News-ը:
Վթարից չորս ամիս անց, Կորնը զննել է տեսողության հետ խնդիրներ ունեցող հիվանդին: Հետազոտությունը ցույց է տվել, որ նրա երկու աչքում էլ կատարակտ է զարգացել աստղի տեսքով, ասել է Կորնը: Կատարակտը՝ աչքի ոսպնյակի պղտորումն է:
Դժբախտ պատահարից հետո տղամարդուն վիրահատեցին՝ կատարակտը հեռացնելու եւ նոր օբյեկտիվ իմպլանտացնելու համար, եւ նրա տեսողությունը մի փոքր լավացել է: Բայց տեսանյարդի վնասումը դեռեւս սահմանափակում է տղամարդու տեսողությունը:
Այսօր, տասը տարի անց, տղամարդու երկու աչքն էլ դեռեւս վատ են տեսնում, թեպետ նա ի վիճակի է աշխատանքի գնալ հասարակական տրանսպորտով:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում