Ծխելը աշխարհում ամենատարածված վնասակար սովորությունն է: Երկրագնդի չափահաս բնակչության 22.5 տոկոսը ծխում է, նշում են University of Adelaide-ի մասնագետները:
Ընդ որում՝ աշխարհի բնակչության 43 տոկոսը ալկոհոլային խմիչքներ է օգտագործում, սակայն չարաշահում է դրանք միայն 4.9 տոկոսը: Հատկանշական է, որ, գիտնականների խոսքով, հենց այս երկու սովորություններն են մարդու առողջությանը առավել զգալի վնաս են պատճառում:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ մոտավորապես 1 միլիարդ մարդ (աշխարհի չափահասների 22.5 տոկոսը) ծխում է, դա բոլոր տղամարդկանց 23 եւ կանանց 7 տոկոսն է կազմում: Հենց ծխելն է տղամարդկանց 11 եւ կանանց 6 տոկոսի մահվան պատճառ դառնում:
Ինչ վերաբերվում է ալկոհոլային խմիչքներին, ապա ամբողջ աշխարհում դրանք օգտագործում է 2.1 միլիարդ մարդ, սակայն միայն 240 միլիոնն է տառապում ալկոհոլային կախվածությամբ եւ դրա հետ կապված խնդիրներով: Ինչպես եւ ծխելու դեպքում, ալկոհոլիզմը եւս ավելի տարածված է տղամարդկանց շրջանում՝ տղամարդկանց 7.8 եւ կանանց 1.5 տոկոսն ամբողջ աշխարհում չարաշահում է ալկոհոլը:
Հատկանշական է, որ ալկոհոլային կախվածություն ունեցող մարդիկ հիմնականում բնակվում են Արեւմտյան եւ Հյուսիսային Եվրոպայում, իսկ ահա Արեւելյան եւ Հարավային Եվրոպայում դրանք շատ ավելի քիչ են: Իսկ Ամերիկայում հակառակ պատկերն է՝ երկրի հարավում ավելի շատ են խմում, քան հյուսիսում՝ չնայած նրան, որ հարբեցողությունն ինքնին հարավում այդքան տարածված չէ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում