Ժպտացող հիվանդների վրա դեղերն ավելի լա՞վ են ազդում

27 հունվարի, 2014  17:02

Մարդիկ հաղորդել են  30% -ով  ավելի շատ ցավի թեթեւացման մասին այն դեպքում, երբ նրանց  դրական բաներ են հաղորդել  միգրենի դեմ դեղամիջոցի մասին, նույնիսկ այն դեպքում, երբ դա եղել է պլացեբո այլ ոչ թե դեղ:, բացահայտել են  Հարվարդի դպրոցի հետազոտողները։

Ի տարբերություն լավատեսների, ովքեր ցանկացած իրավիճակում դրականն են տեսնում, պեսիմիստները հակում ունեն ավելի բարձր զարկերակային ճնշման, սրտի հիվանությունների ավելի բարձր ռիսկի, եւ նույնիսկ վաղ մահվան, կարծում են  Պիտսբուրգի համալսարանի հետազոտողները: Ավելին, բրիտանացի գիտնականները բացահայտել են, որ  դրական տրամադրված մարզիկները ավելի քիչ  են վնասվածքներ ստանում, եւ նույնիսկ եթե ստանում են, ապա ավելի արագ են վերականգնվում դրանցից հետո:

Փորձեք փորքրիկ խորամանկություններ՝ դրական տրամարդվածություն ձեռք բերելու  համար, տեղեկացնում է Fox News-ը։

Ժպտացեք՝  Կանզասի համալսարանի գիտնականները բացահայտել են, որ  մասնակիցները, ովքեր ժպտացել են անկախ  այն բանից, թե իրենք իրենց երջանիկ զգում են թե ոչ, հաղորդել են սրտի ռիթմի կարգավորման եւ սթրեսի մակարդակի նվազման մասին: Որոշ դիմային մկանների ակտիվացման ժամանակ դեպի ուղեղ ազդանշաններ են գնում այն բանի մասին, որ մարդ երջանիկ է, ասում են հետազոտողները:

Գրանցեք ամբողջ օրվա ընթացքում ձեր հետ կատարված բոլոր դրական երեւույթները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում