Ալյուրը երկաթով հարստացնելը վնասակար է տրոմբոֆիլիայով հիվանդների համար. կենսաֆիզիկոս

28 մայիսի, 2015  18:35

Ալյուրի հարստացումը երկաթի սուլֆատով վտանգավոր է բազմաթիվ մարդկանց համար, որոնց թվում են նաև տրոմբոֆիլիայով հիվանդները, որոնք Հայաստանում շատ են: Այս մասին մեզ պատմեց կենսաֆիզիկոս Գագիկ Կարապետյանը:

Նրա խոսքով՝ երկաթի սուլֆատը ոչ օրգանական միացություն է, որը հակացուցված է շատ երեխաներին: Իսկ տրոմբոֆիլիայով հիվանդների դեպքում այս նյութը կարող է վատթարացնել նրանց ախտանշանները:

Գագիկ Կարապետյանի խոսքով՝ ալյուրի հարստացման ծրագրի կողմնակիցները Հայաստանում պնդում են, որ Մեծ Բրիտանիայում ալյուրը ևս հարստացվում է, բայց այնտեղ օգտագործվում է ոչ թե երկաթի սուլֆատը, այլ շատ ավելի անվտանգ ֆտալատը:

Ի՞նչ է իրենից ներկայացնում երկաթի սուլֆատը

Դա ոչ օրգանական միացություն է, որը, որոշ տվյալներով, տոքսիկ բնույթ ունի:

«1991 թվականին ԱՄՆ տոկսիկոգոլիայի ակադեմիան հայտնեց մինչև 6 տարեկան երեխաների շրջանում 3578 թունավորման մասին, մահացության մակարդակը 25 տոկոս էր կազմել: Այստեղ, իհարկե, խոսքը գնում է շատ մեծ չափաբաժինների մասին (գրամով արտահայտված): Սակայն, ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, երկաթի սուլֆատի տոկսիկ էֆեկտը ի հայտ է գալիս նաև շատ ավելի փոքր չափաբաժինների դեպքում», - նշված է Օ.Ա.Գրոմովայի, Յու. Տորշինի, Ա.Կ.Խաջիլիսի՝ երկաթի սուֆատին վերաբերվող գիտական աշխատությունում:

Կան նաև տեղեկություններ, որ երկաթը կարող է վնասել բջջային մեմբրանները:

Հիշեցնենք, որ, որոշ տվյալներով, վերոնշյալ ծրագրի շրջանակներում պլանավորվում է 1 կգ ալյուրին ավելացնել 30 միլիգրամ երկաթ: Հենց այդքան երկաթ է պարունակում անեմիայի բուժման համար նախատեսված դեղորայքը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում