Կոսմետիկայի վրա տնտեսելու 28-ամյա աղջկա ցանկությունը արդյունքում շատ թանկ նստեց նրա վրա: Նրա աչքերը սոսնձվեցին:
Երբ անգլիացի Ռոուզի Ֆերրին իմացավ, որ Dior-ը սահմանափակ քանակությամբ աչքի նոր կոսմետիկայի շարք է արտադրել, կինը սկսեց այն փնտրել eBay կայքում: Շուտով նրա ջանքերը հաջողությամբ պսակվեցին: Ի ուրախություն Ռոուզի՝ նա միանգամից գտավ կոսմետիկան համացանցում եւ պարզեց, որ դրա արժեքը համացանցում 15 ֆունտով ավելի էժան է:
Երբ նա բացեց կոսմետիկայի տուփը, հայտնաբերեց, որ փաթեթավորման վրա չինական մաքսատան դրոշմակնիք կա: Բացի այդ՝ փաթեթավորման մեջ չկար Dior-ի թավշյա փոքրիկ պարկը, ինչպես նաեւ հատուկ փոքրիկ տուփը: Չնայած դրան՝ Ռուզը ամեն դեպքում որոշեց օգտագործել կասկածելի այս կոսմետիկան:
Նույն երեկո աղջկա մոտ քոր սկսվեց աչքերի հատվածում, իսկ հաջորդ առավոտ նա չկարողացավ բացել աչքերը, քանի որ թարթիչները սոսնձվել էին: Պարզվեց, որ աչքերը այտուցվել են, եւ ծածկվել կարմիր կետերով: Երեք շաբաթ շարունակ աղջիկը տառապում էր հանկարծակի ի հայտ եկած աչքերի այս խնդիրներով եւ այնպիսի տեսք ուներ, ասես դեմքի այս հատվածում այրվածք էր ստացել: Կինը տարավ իր գնած կոսմետիկան խանութ, որտեղ էլ Dior-ի ներկայացուցիչը հայտնեց, որ այդ կոսմետիկան կեղծ է:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում