Այսօր նշվում է ասթմայի ու ալերգիայի դեմ պայքարի Միջազգային օրը

30 մայիսի, 2015  10:43

Մայիսի 30-ին ամբողջ աշխարհում նշվում է ասթմայի ու ալերգիայի դեմ պայքարի Միջազգային օրը:

Ալերգիա ասելով ընդունված է հասկանալ շրջակա միջավայրի տարբեր գրգռիչների նկատմամբ օրգանիզմի բարձր զգայունությունն եւ հետագա ռեակցիան: Իր հերթին, ալերգիան կարող է մի շարք լուրջ խնդիրների պատճառ դառնալ: Այսպես, այն կարող է բրոնխիալ ասթմայի պատճառ դառնալ:

Ալերգենի դերում շատ հաճախ հանդես են գալիս բույսերը, ծաղիկները, խոտերը, փոշին, սննդամթերքները, քիմիկատները, դեղորայքը եւ շատ այլ գործոններ: Այս գրգռիչների ազդեցությամբ քոր է սկսվում, կարմրում են աչքերը, արցունքներ են գալիս, իսկ բրոնխիալ ասթմայի դեպքում՝ նաեւ կրծքավանդակում ծանրության զգացում, դժվարացած շնչառություն, հազ՝ հատկապես վաղ առավոտյան կամ գիշերով, իսկ առավել ծանր դեպքերում մարդը սկսում է խեղդվել:

Վիճակագրության համաձայն՝ երկրագնդի բնակչության 6 տոկոսը տառապում է բրոնխիալ ասթմայով, այլ տվյալների համաձայն՝ այսօր երկրագնդի ամեն երրորդ բնակիչը ալերգիայի այս կամ այլ տեսակով, եւ գրեթե ամեն տասերորդը բրոնխիալ ասթմա ունի:

Այս օրվա ընթացքում սովորաբար քննարկվում են ախտորոշման, բուժման, կանխարգելման արդի հիմնայարցերը, ինչպես նաեւ միջոցառումներ են անցկացվում, որոնց նպատական է՝ հասարակության ուշադրությունը կենտրոնացել այս հիվանդությունների վրա: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում