Բժիշկները պարզել են, ինչքան ժամանակ է կարելի անցկացնել աշխատասեղանի մոտ նստած

4 հունիսի, 2015  18:35

Մասնագետների միջազգային խումբը նշում է, որ օֆիսային աշխատողները պետք է առնվազն երկու ժամ օրական ոտքի վրա անցկացնեն: Այսպես, Բրիտանիայում մարդիկ իրենց ժամանակի 60 տոկոսն են նստած անցկացնում, այդ մարդկանց 70 տոկոսը գտնվում է ռիսկի խմբում՝ իրենց այս կենսակերպի պատճառով:

Բազմաթիվ հետազոտությունների շրջանակներում արդեն իսկ դիտարկվել են երկարատեւ նստած մնալու եւ տարբեր հիվանդությունների ռիսկերի միջեւ կապը: «Օֆիսներում աշխատող մարդիկ իրենց ժամանակի 65-75 տոկոսը նստած են անցկացնում: Այնինչ նրանց պետք է շարժվել եւ հնարավորինս հաճախ», - փոխանցում է The Telegraph –ը պրոֆեսոր Ջոն Բակլիի խոսքերը:  

Նոր խորհուրդների համաձայն՝ օֆիսային աշխատողները առնվազն երկու ժամ օրական պետք է կանգնած անցկացնեն: Աստիճանաբար այս ժամանակը կարելի է հասցնել մինչեւ 4 ժամ օրական: Ճիշտ կլինի նաեւ, որ աշխատողները իրենք որոշեն, երբ եւ ոնց ընդմիջվեն: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում