Ինտերակտիվ սատելիտային սիմպոզիում՝ Հայ բժիշկների 4-րդ համագումարի շրջանակում

12 հունիսի, 2015  15:28

Հուլիսի 1–ին Երեւանում, Հայաստանի Ամերիկյան համալսարանում Հայ բժիշկների 4-րդ միջազգային համագումարի շրջանակում տեղի կունենա սատելիտային սիմպոզիում «Սնուցման, շաքարախտի եւ ոսկրային առողջության հարցերի լուծման նորագույն մեթոդները» թեմայով։

Գիտաժողովին կներկայացվեն սննդի, շաքարախտի եւ ոսկրային առողջության ակտուալ հարցերը Հայաստանում:

Միջոցառումը կանցկացվի ինտերակտիվ, ինչը հնարավորություն կտա մասնակիցներին ստանալու հարցերի պատասխանները: Նախագահներն են՝ Ջոն Բիլեզիկիան եւ Նարինե Մամիկոնյան. Համանախագահները՝ Կարինե Առուստամյան եւ Վարտա Բաբալյան։

Սիմպոզիումի մասնակիցները կստանան շարունակական մասնագիտական կրթության 4 կրեդիտ։

Միջոցառման կազմակերպիչն է Օստեոպորոզի հայկական ասոցիացիան։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում