«Մանկական ինտենսիվ թերապիա» թեմայով սիմպոզիում՝ Հայաստանի 4-րդ բժշկական համագումարի շրջանակում

12 հունիսի, 2015  17:39

2015թվականի հուլիսի 1-ին, Հայաստանի 4-րդ Միջազգային բժշկական համագումարի շրջանակում «Արաբկիր» բժշկական կենտրոնի Մեծ դահլիճում տեղի կունենա սատելիտային սիմպոզիում «Մանկական ինտենսիվ թերապիա» թեմայով, որը կազմակերպվելու է Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) կողմից:

Սիմպոզիումի ընթացքում ոլորտի ամենաարդի ու պահանջված թեմաներով զեկույցներ կունենան ինչպես տեղացի, այնպես էլ միջազգային փորձագետներն ԱՄՆ-ից (Կրիտիկական բժշկության միություն - Society of Critical Care Medicine):

Մասնակիցներ. մանկաբույժներ, մանկական ինտենսիվ թերապիայի մասնագետներ Երեւանից, ՀՀ մարզերից եւ ԼՂՀ-ից։

Սիմպոզիումի մասնակիցները կստանան շարունակական մասնագիտական կրթության 6 կրեդիտ։

Կոնտակտային հեռախոս՝ +374 60 52 66 60։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում