✕

Շաքարախտը վարակիչ է՞

29 հունվարի, 2014  14:37

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ, ապրելով շաքարախտով հիվանդի հետ միեւնույն հարկի տակ,  դուք զգալիորեն մեծացնում եք շաէարախտով հիվանդանալու ձեր ռիկսը:

Մակգիլի համալսարանի բժշկական կենտրոնի հետազոտողները, ովքեր վերլուծել են մի  շարք հետազոտություններ, հաստատել են , որ ամուսնական շաքարախտը  ռիսկի գործոն է: British Medical Journal BMC Medicine-ում հրապարակված եզրակացությունները կարող են օգնել բացահայտել շաքարախտը եւ դրդել զույգերին միասին աշխատելու՝ այս հիվանդության զարգացման ռիսկը նվազեցնելու համար:

MUHC գիտա-հետազոտոկան ինստիտուտի եւ  Մակգիլի Համալսարանի բժշկագիտության պրոֆեսոր, բժիշկ Կաբիրի Դասգուպտան հաղորդել է, որ իր թիմն անալիզներ է անցկացնում, պարզելու համար, կարող է զույգերից մեկի մոտ շաքարախտի զարգացումը հանգեցնել մյուսի մոտ նույն հիվանդության առաջացմանը, նշելով, որ  շաքարախտի հանգեցնող շատ վատ սովորությունները, օրինակ՝ ոչ ճիշտ սնուցումը կամ ցածր ֆիզիկական ակտիվությունը, կարող են ընդհանուր լինել ընտանիքում, հաղորդում է Newsmax Health-ը:

Գիտնականների եզրահանգումները հիմնվել են աշխարհի տարբեր երկրներում կատարված վեց հետազոտությունների տվյալների վերլուծության վրա, որոնք ուսումնասիրել են 75498 զույգերի մոտ շաքարախտի ախտորոշումները:

« Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ զույգերից մեկի մոտ շաքարախտի առկայությունը պետք է մյուս զուգընկերոջ մոտ  խիստ հսկողության պատճառ դառնալ»,- ասել է բժիշկ Դասգուպտան, նշելով, որ բժիշկները սովորաբար ուշադրություն են դարձնում շաքարախտի ընտանեկան անամնեզին, բայց ուշադրություն չեն դարձնում ամուսնական շաքարախտի վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում