Մանկական ցավամոքիչ խնամքի 1–ին սատելիտային սիմպոզիում՝ 4–րդ բժշկական համագումարի շրջանակում

13 հունիսի, 2015  19:41

2015 թվականի հուլիսի 1-ին 4–րդ Միջազգային բժշկական համագումարի շրջանակում տեղի կունենա «Մանկական ցավամոքիչ խնամքի» Հայաստանի 1–ին միջազգային սատելիտային սիմպոզիումը։

Այն կանցկացվի Մուրացան Համալսարանական հիվանդանոցի նիստերի դահլիճում։

Սիմպոզիումի ընթացքում կլուսաբանվեն ոլորտի ամենաարդի ու պահանջված թեմաները, հանդես կգան ինչպես տեղացի, այնպես էլ Կանադայից ու Իռլանդիայից ժամանած մասնագետներ։

Կազմակերպիչներն են. Մ. Հերացու անվան պետական համալսարան, Ցավերի ուսումնասիրության հայկական ասոցիացիա։ Աջակցում է Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանը։

Սիմպոզիումի մասնակիցները կստանան շարունակական մասնագիտական կրթության 4 կրեդիտ։

Կոնտակտային հեռախոս. +374 55 11 30 43։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում