Ֆերմենտային հավելումներն օգտակար են աղիների համար

29 հունվարի, 2014  20:57

Աղիների հետ խնդիրներ լինում են բոլոր տարիքի մարդկանց մոտ: Ավելի շատ ամերիկացիներ են ընդունում մարդու ընդհանուր առողջության վրա ազդող եւ մարսողության լավացման համար նախատեսված սպիտակուցների  պարունակությամբ ֆերմենտային հավելումներ:

Համաձայն շուկայի ուսւոմնասիրության, ֆերմենտային հավելումների  վաճառքը աճում է, քանի որ ավելի շատ մարդիկ բացահայտում են, որ դրանք նվազեցնում  են դիսկոմֆորտը եւ լավացնում առողջության ընդհանուր վիճակը:

«Դուք հավանաբար անտեղյակ եք ձեր աղիների աշխատանքից,- ասում է Նյու Յորքի համալսարանի բժշկական դպրոցի կլինիկական դոցենտ, բժշկական գիտությունների դոկտոր Սթիվեն Լամմը: «Դուք չպետք է տեղյակ լինեք ձեր մարսողությունից եւ կղազատումից: Այն պետք է լինի թեթեւ եւ բնականոն: Դուք չպետք է վքնածություն, գազագոյացում կամ փորկապություն զգաք»,- ասաց  նա:

Բայց իրականությունն այնպիսին է, որ գրեթե  ոչ ոք չունի այսպես կոչված «առողջ աղիներ»,- ասել է դոկտոր Լամմը NewsMax Health-ին: Բժիշկ Լամմի խոսքով, դրա երկու հիմնական պատճառներն են՝

Եփած կերակուրը, որի մեջ քայքայվում են բնական ֆերմենտները, որոնք պարունակվում են հում մթերքներում։

Օրգանիզմի կողմից սեփական մարսողական ֆերմենտների արտադրության ունակության տարիքային իջեցում:

Մյուս գործոնների, որոնք կարող են հանգեցնել մեր բնական ֆերմենտների հյուծման, թվին են պատկանում սթրեսը,  վատ քունը, հիվանդությունը, հակաբիոտիկների կիրառումը, ծխելը, ալկոհոլի չարաշահումը եւ դժվար մարսվող սնունդը՝ ռաֆինացված եւ ճարպոտ:

«Շատ ամերիկացիներ գանգատվում են վքնածությունից եւ գազագոյացումից, անկանոն կղազատումից,- ասում է բժիշկ Լամմը,-  նրանք արյունահոսություններ, փսխում կամ քաշի անկում չունեն, այնպես որ նրանք չունեն աղիների բորբոքային հիվանդություններ: Բայց ակնհայտ է, որ նրանք իրենց հարմարավետ չեն զգում»:

Առաջին սննդային հավելում՝ լակտազան՝ կաթնաշաքարը յուրացնող ֆերմենտը հայտնվել է 1980 թվականին:Նա փոխել է այն մարդկանց կյանքը, ում օրգանիզմը չի արտարդրել այն, եւ  նրանք ստիպված են եղել խուսափել կաթնամթերքից:

1990 թվականին ավելացվել է մեկ այլ ֆերմենտային հավելում՝ ալֆա-գալակտոզա, որն օգնում է մարդկանց մարսել  լոբու, կաղամբի եւ բրոկոլիի մեջ պարունակվող բարդ  օսլան: Դա կանխարգելում է գազերը եւ վքնածությունը: Ամենահայտնի այդպիսի հավելումը Բինոն է (Beano):

Վերջին սերնդի ֆերմենտային  հավելումներն ունեն կիրառման  ավելի լայն շրջանակ: Նրանք հաճախ պարունակում են լայն շրջանակի խառնուրդ, որն  իր մեջ կարող է ներառել չորս հիմնական ֆերմներտներ՝

Պրոտեազա, որը վերամշակում է սպիտակուցը

Ամիլազա, որը վերամշակում է ածխաջրերը

Լիպազա, որը վերամշակում է ճարպերը

Ցելյուլոզա, որը վերամշակում է բջջանքը

«Ավելի ու ավելի շատ մարդիկ են հիմա ունենում գլյուտենային խնդիրներ»,- ասում է բժիշկ Լամմը: « Նրանք պետք է նվազեցնեն իրենց գլյուտենային ծանրաբեռնվածությունը եւ  որոշ ֆերմենտներ ընդունեն, որոնք օգնում են յուրացնել գլյուտենը»:

Բժիշկ Լամմն ասում է, որ ինքն անձամբ գլյուտենային ծանրաբեռնվածություն ունի:  Նա ֆերմենտային հավելումներ է ընդունում նախքան իր սիրելի երկու  հաճույքներին տրվելը՝ ոտել մակարոն եւ հաց: «Դա իրականում նվազեցնում է դիսկոմֆորտը»,- ասում է նա:

Նա նաեւ կանոնավոր ֆերմենտներ է ընդունում, հատկապես եթե ընթրում է տնից դուրս եւ , երբ խստորեն չի վերահսկում սննդի բաղադրիչների կազմը:

Բժիշկ Լամմի խորհուրդները մարսողության խնդիրներ ունեցողների համար հասարակ են՝ փոփոխել սննդակարգը, ներառելով ավելի շատ ամբողջական եւ հում մթերքներ, ուտել ավելի դանդաղ եւ փոքրիկ հետաքննություն իրականացնել՝ պարզելու համար, արդյոք ձեր մոտ առաջացել են սննդամթերքի անտանելության նշաններ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում