Հուլիսի 3-4-ը նյարդաբանության սաթելիտային սիմպոզիում՝ 4-րդ բժշկական համագումարի շրջանակում

19 հունիսի, 2015  22:27

2015 թվականի հուլիսի 3-4-ը Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում Երեւանում տեղի կունենա «Պրոֆ. Դարբինյանի  հիշատակին նվիրված նյարդաբանության սաթելիտային սիմպոզիումը»:

Սիմպոզիումին դասախոսելու են համաշխարհային էքսպերտներ՝ հրավիրված ԱՄՆ-ից, Կանադայից եւ Եվրոպայից: Կոնֆերանսին քննարկվելու են ինսուլտների, ցրված սլկեռոզի, էպիլեպսիայի, քնի խանգարումների ախտորոշման եւ բուժման ժամանակակից մոտեցումները: Կկազմակերպվեն նաեւ դեպքերի քննարկումներ` առանձին խմբերում:

Սիմպոզիումը տեղի է ունենալու Երևանի պետական բժշկական համալսարանի (հասցե. Կորյունի 2) 6-րդ դահլիճում։ Կազմակերպիչն է՝ «Ընդդեմ Էպիլեպսիայի Ազգային Լիգա» ՀԿ։

Կոնտակտային հեռախոս՝ +37410 474 492։

Առաջին օրը մասնակիցները կստանան 8 տեսական ՇՄԶ կրեդիտ, իսկ երկրորդ օրը՝ 5 գործնական ՇՄԶ կրեդիտ։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում