2015 թվականի հուլիսի 3-4-ը Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում Երեւանում տեղի կունենա «Պրոֆ. Դարբինյանի հիշատակին նվիրված նյարդաբանության սաթելիտային սիմպոզիումը»:
Սիմպոզիումին դասախոսելու են համաշխարհային էքսպերտներ՝ հրավիրված ԱՄՆ-ից, Կանադայից եւ Եվրոպայից: Կոնֆերանսին քննարկվելու են ինսուլտների, ցրված սլկեռոզի, էպիլեպսիայի, քնի խանգարումների ախտորոշման եւ բուժման ժամանակակից մոտեցումները: Կկազմակերպվեն նաեւ դեպքերի քննարկումներ` առանձին խմբերում:
Սիմպոզիումը տեղի է ունենալու Երևանի պետական բժշկական համալսարանի (հասցե. Կորյունի 2) 6-րդ դահլիճում։ Կազմակերպիչն է՝ «Ընդդեմ Էպիլեպսիայի Ազգային Լիգա» ՀԿ։
Կոնտակտային հեռախոս՝ +37410 474 492։
Առաջին օրը մասնակիցները կստանան 8 տեսական ՇՄԶ կրեդիտ, իսկ երկրորդ օրը՝ 5 գործնական ՇՄԶ կրեդիտ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր